Copy SMS

Ես….

Ես… ինչպես երկինքն աստղերի… ինչպես գիշերը լուսնի և ցերեկն արևի: Ինչպես արևածագը սառն արևի, ինչպես արևը` ջերմության ու շողերի:
Ես… քո կրակի:
Ես… առավելապես: Ինչպես տիեզերքը մթության ու մոլորակների: Ինչպես ծովը ջրի, ալիքները` քարերի (որ ջարդվեն ու հպվեն նրանց):
Ես… ինչպես աշունը գույների, ու գարունը` նուրբ արևի:
Ես… ինչպես ձյունը մաքրության: Ինչպես աշխարհը` Աստծո:
Եվ վերջապես, ես քո կարիքն ունեմ, ինչպես միայն ես եմ կարողանում քեզ կարոտել

0

0

41