Copy SMS

Գիտություն ↔ Արվեստ

Գիտություն ↔ Արվեստ - տիեզերք, արվեստ, գիտություն, հավերժություն, ճշմարտություն


''Արվեստը կարող է հարստացնել մեզ,- ասում է Նիլս Բորը,-այն օժտված է մի կարևոր հատկությամբ՝հիշեցնել մեզ ներդաշնակությունների մասին, որոնք անմատչելի են (մաթեմատիկական առումով) սիստեմատիկ վերլուծության համար'':

Գիտություն ↔ Արվեստ - տիեզերք, արվեստ, գիտություն, հավերժություն, ճշմարտություն


Խոսելով գիտության և արվեստի փոխհարաբերությունների մասին, արժե ուշադրություն դարձնել հետևյալ՝առաջին հայացքից պարադոքսային թվացող մի երևույթի վրա: Որպես կանոն, գիտնականների ճնշող մեծամասնությունը ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում արվեստի նկատմամբ:  Այդ հետաքրքրությունը պահպանվում է, ուժ է առնում ամենից առաջ այն էմոցիոնալ ազդեցությամբ, որ նրա վրա թողնում է արվեստը անմիջականորեն, առանց ''միջնորդի'':Դա, անշուշտ, հնարավոր չէ առանց արվեստը հասկանալու կամ զգալու ունակության, թեկուզ յուրովի, թեկուզ միակողմանիորեն: Կարևորն այն է, որ գիտնականը ի վիճակի է արվեստի այս կամ այն երևույթի և հենց արվեստագետի նկատմամբ մշակել իր սեփական կարծիքը, վերաբերմունքը, համոզմունքը վերջապես. դրա համար բավական է այն տպավորությունը և այն զգացումը, որ թողնում է նրա վրա տվյալ ստեղծագործությունը կամ տվյալ արվեստագետը:

Գիտություն ↔ Արվեստ - տիեզերք, արվեստ, գիտություն, հավերժություն, ճշմարտություն

Գիտնականին հատուկ է գեղեցիկի զգացողությունը, ներքին ներդաշնակության պահանջը, դրանք կարող են հանդես գալ նույնիսկ առաջին հայացքից չոր ու ցամաք թվացող մաթեմատիկական ֆորմուլների մեջ:

Գիտություն ↔ Արվեստ - տիեզերք, արվեստ, գիտություն, հավերժություն, ճշմարտություն

Մինչդեռ նման բան արվեստագետի կողմից գիտնականի հանդեպ հնարավոր չէ բնավ: Հնարավոր չէ սկզբունքորեն և ամենից առաջ այն պատճառով, որ նա՝ արվեստի մարդը, ի վիճակի չէ հասկանալ, առավել ևս զգալ ու ապրել այն, ինչ ստեղծում է գիտնականը: Չհասկանալով ու ներքնապես չզգալով գիտնականի ստեղծագործությունը, բնական է, արվեստի մարդու մեջ չեն կարող ծնվել ոչ սեփական վերաբերմունք և ոչ էլ ինչ-որ զգացմունքներ:

Գիտություն ↔ Արվեստ - տիեզերք, արվեստ, գիտություն, հավերժություն, ճշմարտություն

Նրա ''գնահատությունը'' կարող է սահմանափակվել ընդամենը այն տրամաբանությամբ և այն գիտակցությամբ, թե ''ասում են'', որ այսինչը ''մեծ գիտնական է'': Գիտական ամենախոշոր հայտնագործությունն իսկ ի վիճակի չէ քրքրել արվեստագետի հոգին: Մինչդեռ ներքնապես հարուստ և զգացմունքներից ոչ զուրկ տաղանդավոր գիտնականը մի լավ համերգից, մի հիասքանչ վերնիսաժից և կամ իր սիրած պոետի նոր լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուն կարդալուց հետո կարող է ամբողջ գիշեր չքնել:

Գիտություն ↔ Արվեստ - տիեզերք, արվեստ, գիտություն, հավերժություն, ճշմարտություն

Ամեն անգամ, երբ արվեստի այս կամ այն բնագավառում երևում են մոդայիկ հոսանքներ կամ ուղղություններ (կուբիզմ, ֆորմալիզմ, աբստրակցիոնիզմ, սյուրռեալիզմ և այլն), դրանք դառնում են փոթորկոտ հարձակումների օբյեկտ առաջին հերթին հենց իրենց՝ արվեստագետների կողմից:Մինչդեռ գիտնականները հաճախ ցուցաբերում են անսքող հետաքրքրություն արվեստի բնագավառի ամեն մի նոր, անակնկալ երևույթի հանդեպ: Պատճառը թերևս այն է, որ նման դեպքերում նրանք տեսնում են նախ և առաջ երևակայության թռիչք, նոր լեզվով խոսելու միտում, աշխարհի մասին պատկերացումների ըմդլայման ակնհայտ փորձ.

Գիտություն ↔ Արվեստ - տիեզերք, արվեստ, գիտություն, հավերժություն, ճշմարտություն

Անշուշտ, չպետք է խրախուսել Սալվադոր Դալիի սյուրռեալիզմը, այն տարածում չի կարող գտնել, բայց գիտնականի տեսանկյունից չընդունել Դալիի խիստ ընդգծված անհատականությունը, նրա անզուսպ երևակայությունը, նրա ստեղծած իռացիոնալ աշխարհը, դժվար է:

Արվեստի ստեղծագործությունը և ստեղծագործական միջոցներն ու ձևերը որքան ավելի շատ են հեռանում արտաքնապես պատկերվող առարկայից, այնքան այդ ստեղծագործությունը ավելի է արժանի հիացմունքի:

Գիտություն ↔ Արվեստ - տիեզերք, արվեստ, գիտություն, հավերժություն, ճշմարտություն

Գիտություն ↔ Արվեստ - տիեզերք, արվեստ, գիտություն, հավերժություն, ճշմարտություն

Պիկասոն իր ''Գերնիկայով'' դեռևս 1937-ին կանխազգաց ատոմային պատերազմի արհավիրքը:

Գիտություն ↔ Արվեստ - տիեզերք, արվեստ, գիտություն, հավերժություն, ճշմարտություն

Գիտություն ↔ Արվեստ - տիեզերք, արվեստ, գիտություն, հավերժություն, ճշմարտություն

Իսկ ի՞նչ ասել Վան Գոգի կոսմոսի մասին. նա ոչ միայն զգացել է տիեզերքը, նրա անհունությունն ու բազմազանությունը, նրանում փոթորկվող զարհուրելի ուժերը, այլ գտել է այդ ամենը ոչ գիտության լեզվով արտահայտելու կերպը, այն էլ ինչպիսի՜ ապշեցուցիչ ուժով:

Գիտություն ↔ Արվեստ - տիեզերք, արվեստ, գիտություն, հավերժություն, ճշմարտություն

Հապա Վան Գոգի Արեգա՞կը:Նրա բազմաթիվ կոմպոզիցիաներում այն հանդես է գալիս ոչ միայն որպես լույսի ու կյանքի աղբյուր, այլ որպես ինքնուրույն բնորդ՝հզոր, հուրհրացող, տիրապետող ողջ շրջապատի վրա:

Գիտություն ↔ Արվեստ - տիեզերք, արվեստ, գիտություն, հավերժություն, ճշմարտություն

Կարելի է ասել, որ մարդու գործունեությամբ տիեզերքը դառնում է մի փոքր ավելի բազմազան: Մարդը ստեղծել է արվեստ, գրականություն. սրանք տիեզերքում չկան: Թեպետ ներշնչումը, այո, գալիս է բնությունից: Մարդը ստեղծել է հավատ, կրոն, մի հոյակապ պատրանք, որն իր բոլոր տարատեսակներով խաղացել է այնքան վիթխարի դեր՝ իր իսկ մարդու ճակատագրում: Բայց կրոն նույնպես չկա բնության մեջ: Մարդը ստեղծեց ամենաահավոր բանը՝ ոսկու կուռքը, կատարյալ տիեզերական մի պատուհաս, «ոսկի, աստված չես, բայց պակաս էլ չես», անթիվ-անհամար ողբերգություննների, կրքերի, մտքի ու երևակայության զարգացման, հենց իր՝ մարդու ամենաակտիվ գործունեության մի ապշեցուցիչ ու անսպառ աղբյուր:” 


8

3

1710

  • Dark Δ'
    2017-08-15 13:53:28
    Սիրեց *~*
  • 2017-08-15 14:45:55
    Ապրես դու
  • 2017-08-31 20:55:12
    https://www.youtube.com/watch?v=jbgI-YDxvfk