Copy SMS

Ես երեք Հին ունեմ 18+

Ես երեք Հին ունեմ 18+  - Վեն, մաքելվին , սառը

Եվ հիշիր ,ամենասարսափելին դա ոչ թե այն է ,երբ այլևս ոչինչ չունես կորցնելու ,այլ այն `երբ հավատում ես ,որ այլևս ոչինչ չունես կորցնելու ... Վեն Մաքելվին `Սառը Քամիներ

Հարցնում էր ,որ որն է իմաստը ,որ ես շարունակաբար հանդիպում եմ քեզ հետ ,այն դեպքում երբ ուղիղ չորս տարի է բաժանվել ենք . Պատասխանում եմ `,կամ չեմ պատասխանում,որոշեցի չպատասխանել ,որովհետև բառերը կառավարումից դուրս են ,և քիչ են ,երբ խոսքը գնում է ,թե ինչու եմ դեռ հանդիպում քեզ հետ . Ես պատանի էի ,երբ խցկվեցիր իմ կյանք ,դա հեքիաթային օրեր էր ,ինչ խոսք ես զգում էի ,որ գուցե կարևորություն ունեմ ,թեկուզ անկողնում ,որը կիսում էի քեզ հետ ,դա նման էր հսկայական տապի ,որը կառավարում էր իմ ներքին ջերմությունը ,ու ես չէի մրսում ,չգիտկացելով ,որ մի օր սառուցյալ դարաշրջան է պատելու ներսումս .

Ես գաղտնի ու թաքուն հրեշ էի ,բայց դա անգամ ես ինքս չգիտեի ,որովհետև ծնվել էի դրախտային ընտանիքում ,և պաշտպանված էի ,որովհետև երբևէ չէի ճաշակել Երևանյան ներքին թմրանյութը ,չէի ընկել մարդկային ցեխի մեջ ,ու երբևէ չէի մտածել ,որ Երևանը անկողին է ,որտեղ տրվում ես ,ու տիրում ես ,դա թաքուն ենթատեքս էր ,որի մասին անգամ մտքերիս ծայրով չէի մտածել . Երբ որոշեցիր անկողին տանել ,ես պատկերացում անգամ չունեի,որ առավոտ կարթնանամ մոթելի զզվելի տիրուհու աղաղակից ,որ մենք նախատեսված ժամից ավել մեկ ժամ էլ քնած էինք մնացել գետնացումում ,նա ծեծում էր դուռը ,այնքան զզվելի զգացում կապրեի ,եթե այս պահին ինչ-որ մեկը խաթարերը այն առավոտը ,երբ աչքերիդ վրայից լպստում էի քունը ,կսպանեի ամբողջ մի բառային կույտով ,հետո կլցնեի լռությամբ ,հետո զուտ ծխեի ,հանուն նյարդային անկառավարումի ,գրողը կտաներ նրանց .

Բայց ես փոքր էի,հրեշտակային ,ես անհագիստ վեր թռա ու հագնվեցի ,սպասեցինք այնքան ,որ նա հեռանա ,ու ես փախչեցի ,ու Երևանը մեծ էր ,տունս հեռու ,ես չգիտեի ինչպես հասնել գրողի տարած գյուղաքաղաքը ,ստիպված երկար քայլեցի ,ու կորեցի Երևանում ,և առաջին անգամ ես չգիտեի թե ինչ կարող եմ անել ,միայն սիրտս էր ուժեղ զարկում ,և դա դու գիտակցաբար չէիր զգում ,որովհետև ինչ-որ գրողի տարած սրճարանում ծխում էիր ,և սուրճ էիր խմում ,չմտածելով ,որ ես կորած եմ . Երբ զանգում էի ,անաջատում էիր ,զբաղված էիր ,հիմար էիր ,որ հիմա ես հասկացել ,որ հիմար էիր ...

Եվ մարդիկ հրեշտակներին ատում են ,հրեշտակները լույս են միայն անկողնում այդպես չէ . Հիշում ես,երբ գնացիր ,այն տարում երբ կարոտը բռնել էր կոկորդս ու ես առաջին անգամ ստիպված ցավ զգացի ,որովհետև ներքին տաքությունս ,կորում էր ,ցավս զգացի խորին ,մոտ երկու ու կես ամիս տառապում էի ,այն մտքից,որ հրաժեշտ տվեցիր միայն նամակագրությամբ ,վերջին անգամ չզգացի քեզ լուսաբացին ,բայց գրողը տանի Սատանան ծնվեց ,փառահեղ ծծնդաբերություն էր ,աշխարհը այդ օրերին ինձ համար կքրի անսպառ օդ էր ,ես քնում էի ում հետ պատահի ու միայն ու միայն մեկ անգամ էի քնում ու վերջ ,ես էի լքում ,պարում էի անկողիներում ,ու թաց թողնում հոտս սպիտակեղենին ու բարցերին ,նրանք ինձ կարոտում էին լուսաբացին ,ես գեղեցիկ էի ,հրեշային ,անգույն ու անտեսիլ ,ինչ ես բաց թողել ...

և երկու անգամ հետ վերադարձար ,փնտրում էիր ինձ ,որովհետև շատ էիր լսում իմ մասին ,Երևանը դժոխք էր գտել ,ու դա ես էի ,մարդիկ ցնցվում էին ինձ բարևելուց և դա կյանք էր սիրելիս ,որը բաց ես թողել .փնտրում էի ,իսկ ես երբեմն էի գտնվում ,ես հետ էի գալիս քեզ մոտ ,որ ինձ հիշեմ առաջ ու տեսնեմ հիմա ,ու զգամ այն կարողությունը ,այն ամենան ,որ կարող էր պատահել ինձ հետ .ես Աստծուց խնդրեցի վերջ տա զգայարներիս գոյությանը ու տա լեզու ,բառերը հատ առ հատ լիզում էի մարդկային մաշկին ու ստիպում ,որ սիրեն ինձ ,ու ես պարում էի առաստաղներից կախված սև սատանայի սև ստվերի նման ,ու ծիծաղում էի ,որովհետև ցավը այն էր ,երբ ես այլևս չէի զգում ոչինչ ,ու վերջապես վերջին անգամ Աստված իմ աղոթքները լսեց ,ու ես դարձա սատանա

.... Բայց դու չես մեղավոր այս ամենի համար .Ես ստիպված աշխատում էի ,ես տառապանքների մեջ այնքան էի խրված ,որ կորցրել էի սերս ,ու դարձել էի եսասեր . Ես աշխարհիս երեսին գտնված ամենաեսասեր մեկն է ,ամեադժբախտն ու ամենատառապյալը .... Վ

երջին անգամ երբ հանդիպեցի քեզ ,մենք չդիպչեցինք իրար,ու լռեցինք տաս ժամ ու կես .ես սիրում էի այդ պահին տեսնել ,որ ես քեզ սիրում ,իսկ դու լաց էիր լինում ,որովհետև այդպեսել չկարողացար մեծացնել ինձ ,հիմար ես .Դու չհասցրեցիր տեսնել ,որ ես ձեռք բերեցի սիրելին ու չսիրելին ,ես լավ դերասան եմ ,լուրջ դերասան եմ ,որ մարմնավորում է քո այն երազանքը ,որն առաջինն է ու վերջինն է աշխարհիս վրա ,որ չի կատարվելու . դու չհասցրեցիր զգալ ,որ ես կարող եմ չսիրելին ու սիրելին վերցնել ու ուտել ,կամ խմել ,կամ ծխել ,որովհետև ես կարող եմ ,ու ես մեկն եմ ,դու դա տեսար բայց չզգացիր սիրելիս . ու երբ վերջին անգամ լուսաբացը եկավ ,ես վեր կացա անկողնուց ,ասացի շտապում եմ ,դա թերևս ամենազզվելին էր այն տաս ժամվա լռության մեջ ,ու վերջին անգամ լքեցի քեզ ,քեզ թողնելով մերկ ,դռան առաջ ,դու զգացիր որ ես վերջին անգամ լքեցի քեզ ,շտապեցիր համբյուրել ,ու համբյուրեցիր ,բայց գիտես ծիծաղելին այն էր,որ դու դեռ հավատում էիր թե մենք երբևէ կլինենք տաք ու երջանիկ . ասում եմ ` մի օր կլինենք երջանիկ ,գուցե հազարամյակներ անց ,երբ այլևս չենք լինի .

ես դուրս եկավ փողոցը ,ես չէի քայլում երևանում ,երևանի մեջ ,երևանն էր քայլում իմ մեջ ,մեջքիս էլ գրված էր ` << Փնտրիր ինձ ու ես խոստանում եմ կգտնվեմ >> Բոլորը շարունակաբար փնտրում էին ,հիմարի պես չմտածելով ,որ ես գոյույություն չունեմ .

ես վերդաձա տուն գրկեցի ինձ ,ու ժպտացի ,դա թերևս լավագույն սերն էր ....

Բարև սիրելիս ............

Հատված `Վեն Մաքելվինի << թաքուն զրույցներ >> Օրագրից .............

10

2

2192

  • Поймала
    2017-08-14 10:00:00
    Սիրեցի~
  • Radioactive
    2017-08-18 21:41:29
    Hrashali grarum er, chishtn asac es 17 tarekan em ev minchev aysor chei kardacel dzer grarumneric voch mek qani vor grarman anmijapes vernagrum grvac er 18+, sakayn aysor kardaluc heto yndhanrapes chem poshmanum