Դռոնները անօդաչու թռչող սարքեր են, 90-ականների մեծ նորարարությունը, որոնց շնորհիվ էականորեն հեշտացել է տարբեր աշխատանքների կատարումը:
Սկզբում դռոնները օգտագործվում էին միայն ռազմական ոլորտում՝ թշնամիների դիրքերի տեսանկարահանում, ինքնաոչնչացում թշնամու զորքերի և բազաների վրա և այլն: Այսօր դռոնների օգտագործում են անգամ հարսանիք նկարելու համար:))
Ես կխոսեմ քաղաքացիական նշանակության դռոնների՝ բզեզների մասին:
Դռոնները օդում երկար մնալ չեն կարող, եթե 20 րոպե հետո նրան չիջեցնեք ականատես կլինեք ոչ ցանկալի իրադարձության:
Որոշ երկրներում դռոնները օգտագործում են գյուղատնտեսական նպատակներով: Ֆերմերներին հարմար է իրենց բերքը հարստացնել քիմիկատներով դռոնների օգնությամբ:
Դռոնը շատ հարմար սարք է տեղանքի ռելիեֆի մասին լայն պատկերացումներ ունենալու համար, եթե նրան կցված է գերբարձրակարգ տեսախցիկ:
Գրեթե բոլոր դռոնները աշխատում են մեկ սկզբունքով, բազմաթիվ ծրագրերի օգնությամբ կարող ես որոշել, թե տվյալ պահին քանի դռոն կա օդում: Նրանց կարող ես կառավարել, թե տանը նստած՝ համակարգչով, թե դրսում իր կառավարման վահանակներով:
Միացյալ նահանգներում կա մի ռեստորան, որի առաքիչը հենց դռոն է: Այս կերպ թռչող սարքը պատվիրատուին է հասցնում պատվերը 3 անգամ ավելի արագ, քան մարդը:
Նկարում Ֆեյսբուքի կողմից ստեղծված դռոնն է արևային պանելներով: Սրա նպատակն է ինտերնետային ցանցով ապահովվել երկրագնդի այն վայրերին, որտեղ ինտերնետ ծածկույթն անհասանելի է:
Դռոնների օգնությամբ անվտանգության աշխատակիցները վերահսկում են տեղանքը:
Քանի որ դռոնները սկզբում միայն ռազմական նշանակություն են ունեցել, համաշխարհային մասշտաբով ամենաշատ դռոններ արտադրում է ամենառազմականացված երկիրը աշխարհում՝ Իսրայելը:
Մեր երկրի չքնաղ բնությունը կարելի է տեսնել նաև դռոնների օգնությամբ: Որոշ գիտական կազմակերպություններ օգտագործում են դռոնը վայրի բնության մոնիտորինգ իրականացնելու նպատակով:
Այս նկարները արվել են Հայաստանում, DroDrone ընկերության կողմից:
Մի խոսքով իմ երազանք է ունենալ սեփական դռոն, բնականաբար ոչ ռազմական կիրառության, և հուսով եմ, որ ապագայում դռոններ կարտադրվեն միայն բարի նպատակներով: