Copy SMS

ԱՆԱՎԱՐՏ ՊԱՅՔԱՐ

Կընդունեմ բոլոր տեսակի կարծիքները, քանի որ այս բանաստեղծությունը մի տեսակ սրտովս չի. ուզում եմ վերամշակեմ այն, բայց չեմ կողմնորոշվում, թե որ ուղղությամբ պետք է աշխատեմ: Ձեր կարծիքները կօգնեն ինձ այդ հարցում...


Թույլ տուր վեր հառնեմ այս մեծ անդունդից

Եվ քայլեմ իմ իսկ կերտած ճամփայով,

Մի խանգարիր ինձ քո պահանջներով

Ով ճակատագիր…


Դու էլ մի կանգիր իմ ճանապարհին,

Եվ մի հայտնվիր իմ ոտքերի տակ,

Մի փորձիր դառնալ քայլիս խոչընդոտ

Ով մարդ արարած…

Մի փորձիր շեղել իմ ընտրած ուղուց քո տարերքներով.

Իմ ընտրած ուղին միակն ու ճիշտն է,

Իսկ թե սխալվեմ՝ ես եմ մեղավոր,

Ով դու բնություն մեծ ու զորավոր…

Դու էլ ինձ լսիր այդտեղ վերևում,

Քո խորհուրդները ինձ պետք չեն հարկավ,

Բավ է, այլևս չեմ լսելու քեզ,

Խանգարում ես ինձ հզոր տիեզերք…

Տիեզերական ամբողջ զորությամբ,

Եվ ձգողությամբ քո անմարդկային,

Անվերջ շեղում ես մտքերը իմ բիրտ

Ով սեր կոչեցյալ…

Շուրջս ամեն բան խանգարում է ինձ,

Չգիտեմ որն է պատճառն իրական,

Չեմ ուզում տեսնել կամ զգալ ինչ որ բան,

Բայց առանց դրա ապրել չեմ կարող…

Չեմ ուզում սիրել և սիրված լինել,

Բայց առանց սիրո ապրել չեմ կարող,

Չեմ ուզում ապրել բնության գրկում,

Առանց բնության բայց կյանքս է դատարկ…

Տիեզերքի դեմ անվերջ պայքարում,

Բայց տիեզերքով եմ անվերջ հիանում,

Եվ տիեզերական գերբնական ուժով եմ

Ամեն վայրկյանը իմ կյանքի ապրում…

Ես սերտաճել եմ այս ամենի հետ,

Կռվում եմ անվերջ կարծես ինքս ինձ հետ,

Բայց չեմ կարողանում հաղթել ոչ մեկին

Ինքս էլ կարծես անպարտ եմ դարձել…

Ոչ ես եմ հաղթում, ոչ ինձ են հաղթում,

Ոչ ոք այս մարտում զենք վայր չի դնում,

Պայքարը իմ այս դարերից եկել,

Դարերի խորքն է հիմա էլ սլանում…

5

8

834

  • Գայանե
    2017-08-22 21:16:48
    Ես շատ լավ հասկանում եմ բանաստեղծության իմաստը, որովհետև ինքս հայտնվել եմ նման իրավիճակում, երբ ոչինչ չես ուզում, չես հասկանում, կռվում ես ամեն ինչի հետ՝ սիրո, տիեզերքի, ճակատագրի: Եվ կարող եմ մի բան ասել, որ այս բանաստեղծությունը չեք կարող վերամշակել, քանի որ դա պահի հոգեվիճակի տակ ստեղծված գործ է, իմ իսկ փորձից եմ ասում, որ պիտի էլի նույն հոգեվիճակում հայտնվեք, որ կարողանաք փոփոխել այն: Ավելացնեմ ,որ ինձ շատ դուր եկավ, շատ հետաքրքիր ստեղծագործություն է:
    • Գոռ
      2017-08-23 10:24:55
      Անչափ շնորհակալ եմ նման կարծիքի համար: Ես ինքս էլ ամեն օր կարդալով իմ այս բանաստեղծությունը հասկանում եմ որ ոչինչ փոխել պետք չի ու իդեպ երեկ վերջապես հասկացա թե այս բանաստեղծության մեջ որ հատվածն է, որ ինձ համար խորդ էր թվում, սակայն հասկացա. որ էլ փոխել պետք չի, քանի որ հնարավոր չէ: Ես միշտ գրել եմ այնպես, որ հանգավորումը գեղեցիկ լինի ու բանաստեղծությունն էլ գեղեցիկ ստացվի, սակայն այս մեկը դուրս է իմ այդ մտածողությունից քառյակների հանգերը չեն համապատասխանում իրար, որն էլ հենց ինձ համար խորդ էր...
  • Գայանե
    2017-08-23 15:15:06
    Արդեն հասկանալի է, դուք ազատ ոճով եք ստեղծագործել, բայց պետք չի դա համարել խորթ, քանի որ ներկայիս գրողները հիմնականում ազատ ոճի մեջ են:
  • Գոռ
    2017-08-23 16:05:12
    Համաձայն եմ. հիմա շատերն են գրում ազատ ոճով, բայց ինձ հոգեհարազատ է հինը.. (ծաղիկ)
  • Գոռ
    2017-08-24 10:58:59
    Ահա սա էլ այս բանաստեղծության վերամշակված տարբերակը , այս տարբերակն արդեն ինձ դուր է գալիս, թեկուզ էլի վերջավորությունները չեն համընկնում: http://gorvardanyan.blogspot.am/2017/08/blog-post.html
  • Գայանե
    2017-08-25 13:06:22
    Ինչ խոսք այսպես ավելի լավ է, ավելի գեղեցիկ: (լավ)
  • Գայանե
    2017-08-25 13:06:22
    Ինչ խոսք այսպես ավելի լավ է, ավելի գեղեցիկ: (լավ)
  • Գոռ
    2017-08-25 15:01:29
    Շնորհակալ եմ շատ, այս մշակված տարբերակով ինձ էլ է շատ դուր գալիս: (ծաղիկ)