Copy SMS

Ես..գտել եմ իմ երջանկությունը♥

Ես..գտել եմ իմ երջանկությունը♥ - #մոռացված , #երջանկություն, #սեր


Տարօրինակ եմ... շատերն են ասել։ Մտածեցի պատմություններս թղթին գրելու կամ մտապահելու փոխարեն այստեղ տեղադրեմ։ Ես 18 տարեկան եմ, սիրում եմ երաժշտություն լսել, միայն տխուր.. այն երգերը որոնք ես լսում եմ ականջակալներով, երբեք չեմ լսի բարձրաձայն։ Երբեմն անմխիթար վիճակիս միակ սփսփանքը գտնում եմ համացանցում , որևէ կայքում կամ խմբում, իսկ երբեմն էլ տետրումս գրառումներ կատարելով։ Ինչպես բոլորը ես նույնպես գործել եմ ա՜յն մեղքը... վստահել եմ... 5 տարի շարունակ սիրել ու ապրել եմ մեկով... նրա՜ն... համացանցում հաճախ հանդիպող այս խոսքերը «մերն են».. էին...
-Ինձ հարսանիքիդ կհրավիրե՞ս, ուզում եմ հարսիկիդ տեսնեմ։
- Ուզումես հարսիս տեսնե՞ս, նայի հայելու մեջ։
Գիտե՞ք ինչ երջանիկ էի՜ ... բայց իմ անսահման սերը նրա սրտում այլևս չէր տեղավորվում.. չնայած, նա շարունակում էր ձևացնել, որ սիրում ա։ Ես միլիոնավոր զգուշացումներ եմ ստացել նրանից հեռու մնալու վերաբերյալ, բայց ի պատասխան նրանք ստացել միշտ նույնը. « Ինքը լավնա, ինքը տենց չի, դուք իրան չգիտեք» ։ Ամեն քայլափոխիս պաշտպանում էի, իսկ նա ինձ միայն վարկաբեկում էր ընկերների մոտ.. երևի սերս, նվիրվածությունս դրան էր արժանի։ Փակ աչքերով ու անջատած ուղեղով եմ սիրել,, գիտեի, որ բաց աչքերս ինձ իմ պատկերացրած հեքիաթը ու չմարող սերը ցույց չեն տա։ Գիտի, որ ուղեղս միացնելուն պես պետք է սրտիս մեղադրեր անխելության համար։ Ո՛չ , նա գեղեցիկ չէր, ոչ էլ հարուստ.
-Զարմանում եմ ինձ ինչի՞ ես սիրում, ախր ոչ սիրուն եմ, ոչ փող ունեմ, ոչ ավտո...
- Եսել չգիտեմ... Սիրումեմ ուղղակի սիրում.. իմ համար դու անթերի ես)
- Անթերի՞.. լավ էլի՜...ես շատ սխալեմ ապրում.. ծխում եմ, խմում.. մեկ մեկ էլ... Ոնց ես տենց սիրում?
-Անթերի ես... իմ անթերի սխալն ես...)))




Բայց ոչինչ հավերժ չէ... ժամանակի հետ անավարտ թվացող սերս չքացավ, ստանալով անտարբերություն ու սառնություն փակվեց ու խեղդվեց արցունքներիս մեջ... Սիրահարվելուս օրվանից անցել է 8 տարի... արդեն 3-4 տարի է ինչ մոռանում եմ նրան..՛ինձ այդքան ցավ ու տառապանք տվողին, ոչ մի լավ հիշողություն, ոչ ափսոսանք, ոչ մի կարոտ, ոչ մի կաթիլ արցունք, ոչ մի գրամ սեր...Փոխվել եմ... քայլերս տանում են միայն առաջ... ես գտել եմ իմ երջանկությունը)

6

0

908