Copy SMS

Մտքերի մեջ... Հպարտ եմ...

Մտքերի մեջ... Հպարտ եմ... - Հայ, Զինվոր, Հայաստան, ազգ


Հպարտ եմ, որ հայ եմ



Մտքերի մեջ... Հպարտ եմ... - Հայ, Զինվոր, Հայաստան, ազգԷն, որ տեսնում ես ինչքան ուժեղ ա ազգդ, ստիպում ա քեզ կրկնել "Հպարտ եմ, որ ՀԱՅ եմ" նախադասությունը... էն, որ տեսնում ես մարդկանց, որ իրանց ընտանիքը թողած, եկել, կանգնել են իրանց նման Մարդկանց կողքին՝ հանուն Հայրենիքի... Հա, ես հպարտ եմ իմ ՀԱՅ լինելով... Թող մեր իշխանությունն իմանա, որ մենք հարուստ ենք ոչ թե տարածքով , այլ ՍԵՆՑ ՏՂԵՐՔՈՎ.. Էն ուժը, որ ունի Հայը, անասելի հզոր ա... վատ ա, որ սենց պետություն ունենք, վատ ա, որ քո սեփական երկրի մեջ դու կարաս քեզ հաղթանակած զգաս ՝ քո իսկ հայրենակցի դեմ...վատ ա, որ կռիվը Հայրենիքիդ ներսում ա...վատ ա, որ ՀԱՅԸ հայի դեմ ա...

Ասում են "ահաբեկիչ".. բայց շաատ մեծ հարց ա, թե իրականում ով ա ահաբեկիչ... ՄԱՐԴ, ով պայքարում ա իմ, քո, իրա ընտանիքի, իրա հայրենիքի ապագայի համար, ով անտեսում ա իրա կյանքին սպառնացող վտանգներն ու կռիվ տալիս վաղվա համար.. ով կանգնում ա հայի դեմ, կռիվ տալու՝ ՀԱՅԻ արժանապատվությունը վերականգնելու համար... թե մարդը (սխալմամբ) , ով ձեռք ա բարձրացնում իրա ծնողի տարիքի Մարդկանց վրա, վնասում 18 տարեկանին, անմարդկային ձևով վարվում հաշմանդամի հետ., մոռանում ԶԻՆՎՈՐԻՆ, որ սահմանին կանգնած հսկում ա իրա նման կենդանու կյանքը...ա՛յ, էտ ա ահաբեկիչը... Ընդամենը մի քանի կոպեկի համար կանգնում իր ազգի ԴԵՄ... թուրքին մի՛ ասեք ... թուրքանման հայերն ավելի շատ են... Ու էսքանից հետո ԶԻնվորը, ո՞նց հպարտ կանգնի սահմանին., երբ իր հայրենակից ոստիկանը խիղճը կորցրած կռվում ա ԶԻՆՎՈՐԻ ընտանիքի դեմ...
Անտեր մնաս իշխանություն... Ո՞վ ա տեսել, որ երկիրը պայքարի իր ազգի դեմ ... -անիմաստ-... Մարդիկ կան, ում շնորհիվ մենք ապրում ենք մեր հողի վրա, ում շնորհիվ մենք մեր հող ու ջրին կարոտ չենք... ՄԱՐԴԻԿ, որ իրանց արյունով ներկելով են ազատագրել էս ՀՈՂԸ ..իսկ այսօր անտեսված են ... մոռացված... իսկ այսօր այդ ՀԵՐՈՍՆԵՐԻ դեմ պայքարողներ են ծնվել... Ցավում եմ ...
Թող Աստված միշտ պահապան լինի Հայ ազգին ու Հայ ԶԻՆՎՈՐԻՆ.

Մտքերի մեջ... Հպարտ եմ... - Հայ, Զինվոր, Հայաստան, ազգ

6

2

856

  • Dark Δ'
    2017-09-01 22:13:46
    հայրենասիրությամբ լցվեցի ^^
  • Странная
    2017-09-01 23:01:33
    Մերսի)) նույն ոգով էլ ես եմ գրել :*