Copy SMS

Միգուցե

Միգուցե - կարոտ, հեռավորություն, սեր


Մենք կա՞նք ,,,,

Ասում են շնչում ենք, ուրեմն կանք....լավ

Պատահել է, որ գեղեցիկ երազից հետո միանգամից արթանանաք: Պատահած կլինի: ՈՒ այդ ժամանակ զգում եք թե ինչքան լավ էր ամեն ինչ երազում ու ինչքան ամեն ինչ անտանելի է կյանքում: Չէ՜, ես սիրում եմ կյանքը, իր անտանելիությամբ, միշտ ինձնից ԻՄԸ տանելու հմտությամբ, բայց հենց այդ ժամանակ մտածում ենք, թե ինչու ամեն ինչ իրական չէ:

Իմ իրական....Իմ իրական միրաժ, իմ իրական երազ ու իմ իրական երջանկություն.... ԵՐԵՐԱՑՈՂ....

Պատահել է, որ կյանքումդ հայտնվող ինչ-որ մեկից հետո փոխվի մտահորիզոնդ, մտածելակերպդ,  փոխվես ԴՈՒ....

Հա ու իմ կյանքում էլ եղավ հենց այդ մարդը, ով փոխեց մտածելակերպս....

Ու այժմ ես հավատում եմ, որ մարդիկ փոխվում են, որովհետև դու փոխվեցիր....Միշտ ասում էիր, որ մարդիկ փոխվում են զգացմունքներից, ինչ-որ մարդկանց հայտնվելուց, մեծանալուց, ու տարբեր ազդակներից փոխվում են, իսկ ես անդադար կրկնում էի, որ չկա նման բան , որ մարդիկ այնպիսին են, ինչպիսին ծնվել են, նրանք ուղղակի դիմակներ ունեն, իսկ դու ասում էիր, որ երբ որոշ ժամանակ անցնի կհասկանամ....Մենք չմտերմացանք, մենք ունեցանք մատի վրա հաշվելի հեռախոսազրույցներ, որից հետո դու ինձ ապացուցեցիր, որ մարդիկ փոխվում են,,,,

2 տարի սիրեցիր, ու երբ էլ չհետաքրքրվեցիր, ես սկսեցի սիրել քեզ....Ու հա մարդիկ փոխվում են զգացմունքներից ելնելով, երբ գաս, կասեմ, որ դու ճիշտ էիր, խոստանում եմ, մի կողմ կդնեմ իմ անտանելի բնավորությունը և առաջին անգամ կյանքումս կասեմ, որ ճիշտ էիր....

Միգուցե - կարոտ, հեռավորություն, սեր Դու ինձ ասում էիր, որ երբեմն եսասիրությունը կործանում է մարդուն ու մարդկային հարաբերությունները, որ իդեալական մարդիկ չկան, իսկ ես համառի նման պնդում էի, որ ես ով եմ, եթե ոչ իդեալ, իսկ դու ասում էիր, որ եթե ապացուցես ինձ, որ ես իդեալական չեմ ապա պիտի հետդ այլևս ԴՈՒՔ-ով չխոսեմ, ես համաձայնվեցի, բայց այդպես էլ չընդունեցի ապացույցներդ, ու շարունակեցի ԴՈՒՔ-ով դիմել....Բայց հիմա ես հասկացել եմ, որ իդեալական չեմ, որովհետև ԴՈՒ ճիշտ էիր,որովհետև այժմ ընդունում եմ ապացույցներդ,որովհետև այժմ ԴՈՒՔ չես, ԴՈՒ- ես, բայց չկաս, որ լսես....

Դու ինձ ասում էիր, որ այժմ իմ նման ու իմ նման մտածող աղջիկներ չկան, որ աղջիկներն ախր սիրում են անակնկալներ, ախր չեն նեղվում անակնկալներից, իսկ ես նեղվում էի ամեն անգամ ամեն նվերից հետո,,,,Դու ինձ ասում էիր, որ ուշադրությամբ պետք է երջանկանալ , ոչ թե տխրել: ՈՒ հիմա, երբ դու չկաս, ես ամեն ժամ կարիք ունեմ ուշադրության, քո ուշադրությանը: Երբ ասում էիր, որ գեղեցիկ էի, ասում էի գիտեմ, բայց մի ասա վատ եմ զգում երբ դու ես ասում, իսկ դու անընդհատ կրկնում էիր...Ու ես հիմա կարիքդ ունեմ, ունեմ կարիքդ՝խոսքերիդ ու ուշադրության....

Ասում էիր, որ ժամանակը իմ մեջ շատ բան է փոխելու, ու գալու է ժամանակ, որ մենք իրարից գաղտնիքներ չենք ունենալու, դու ինձ ամեն ինչ բացատրում էիր, դիմանում էիր կոպտությանս համառությանս , իսկ ես, շարունակում է քեզ կոպիտ պատասխանել, երկար խոսքերիցդ հետո իմ միայն ԱՅՈ_ՈՉ-երը քեզ հունից հանում էի գիտեմ, բայց նաև գիտեմ, որ ինձ այդպիսին էիր սիրում:

Գիտես, ես հասկացա, որ հեռավորությունը սպանում է, դու ասում էիր, որ երբ դուրս էի գալիս լսարանից դու ուժ էիր ստանում, որ երբ դուրս էի գալիս, կարծեր արևը դուրս գա,ու կարծես իմ դուրս գալուց ամեն ինչ լուսավորվում է, դու ասում էիր, որ ինձնից շուտ էիր սպասում զանգին, որ զանգը տա ու ես դուրս գամ , դու տեսնես ինձ, ու թեկուզ, որ կողքովդ արհամարհանքով էի անցնում....

Ասում էիր, որ ես մագնիս էի, ու ամեն ինչ ճակատագրի գործն է, որ դու ինձ տեսել ես մի քանի անգամ պատահաբար ու ևս մեկ անգամ տեսնելը ճակատագրական էր, ու որոշեցիր, որ մենք իրար համար ենք, ասում էիր, որ ամեն անգամ քայլելուց դու գիտեիր  ես որտեղ եմ ու այդտեղ էիր հայտնվում, ընկերներդ էլ մտածում էին, որ գժվել ես, ինչպես ես հասկանում թե որտեղ եմ....Պատմել ես հիշում եմ....

Պատմում էիր քո մասին ամեն ինչ, իսկ ինձ իբր հետաքրքիր չէ....

Ասում էիր, որ ոչ ոք քո աղջկան չպիտի նեղացնի, որ քո աղջիկը անվախ է, որ քո փոքրիկն էի, պուճուրն էի, հրեշտակն էի, ու դա ասում էր տղամարդը, ով բավականին կոպիտ էր թվում առերես....Իսկ ես ասում էի, որ ես քոնը չեմ, ինձ այդպես չդիմես....

Ասում էիր, որ մեկնելուց հետո չէիր մտածում, որ այդքան կարոտելու ես ու ասացիր, որ կարոտում ես,,,,Ամառը եկար ու առաջինն ինձ տեսար, իսկ ես կրկին արհամարհական անցա կողքովդ....

Գնացիր, ու էլ չեկար, էլ չասացիր ինձ իմ աղջիկ, էլ չպատմեցիր քո պլանների մասին ԸՆՏԱՆԻՔԻ համար, ինձ խորհուրդներ չտվեցիր, ու կյանքի օրենքները չբացատրեցիր,,,,,

ԵԿել ես նորից իմ քաղաք, բայց ինձ չես ուզում տեսնել,իսկ ես կարոտել եմ, ու բոլոր փողոցներում քեզ եմ փնտրում,գալու՞ ես, ախր ես էլ լսարանից դուրս չեմ գալիս արևի պես, ախր խամրել եմ ՝հասկանում ես,,,,

Պետք ես՝հասկանում ես...

Դու, ձայնդ , խոսքերդ, հիմա եմ հասկանում բոլոր խորհուրդներիդ ճշմարտացիությունը, բայց դու չկաս, որ ասեմ քեզ,,,,

Կգա՞ս, որ ամբողջանամ, ախր աղջիկդ էլ ուժեղ չէ....

Միշտ կհիշեմ այս տողերը, որոնք էջումդ տեղադրեցիր ինձ նորից պատահաբար տեսնելուց հետո, ու որոնք ինձ ուղարկեցիր....

Մի օր դու պատահաբար կհայտնվես ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և միլիոնավոր ճանապարհներ կհատվեն նույն տեղում....

....

Երբեք մի մերժիր նրան , ով ամենաշատն է քո մասին հոգ տանում, որովհետև մի օր կարթնանաս ու կհասկանաս, որ կորցրել ես լուսինը աստղերին հաշվելիս,,,,,

............

Հասկացել եմ....արի

7

7

1080

  • Странная
    2017-09-02 10:08:23
    սիրո համար ոչ մի բան պատնեշ չի դառնա։ Եթե սիրումա կպայքարի.. եթե սիրում ա կգա...
    • 0000
      2017-09-02 22:36:09
      Համաձայն եմ :) Մերսի
  • Ս♥
    2017-09-03 20:33:35
    սուպերրրրրրրրրրրր
    • 0000
      2017-09-04 19:35:07
      Մերսիիիիիի (ծաղիկ)
  • Գայանե
    2017-09-04 15:14:40
    Սեր, սեր, սեր, ես որ շատ կուզենայի իմանալ ինչ է դա ու համոզված եմ, որ եթե շատերին թվում է թե գիտի՝ հաստատ չգիտի:
  • Գայանե
    2017-09-04 15:14:40
    Սեր, սեր, սեր, ես որ շատ կուզենայի իմանալ ինչ է դա ու համոզված եմ, որ եթե շատերին թվում է թե գիտի՝ հաստատ չգիտի:
  • 0000
    2017-09-04 19:34:51
    Ամենքը դրա մասին իր պատկերացումներն ունի ... Տվյալ պատմության հերոսն էլ՝ իր :