Copy SMS

Գիշերը

Գիշերը - գիշեր, լռություն, լուսին, ստվեր,


     Ինչ-որ կերպ մենք այլ ենք գիշերը, 
     Ինչ-որ տեղ կորցնում ենք փշերը
     Ու կամուրջ կապում անցած գիշերի
     Ու դրա հուշերի հետ։
 
     Ինչ-որ տեղ խանդում է մեր ստվերը,
     Որ չի տեսնում գիշերը,
     Որ չի հպվում նրա եզրը դյութիչ մեղեդուն․․․
     Ինչ-որ տեղ այդ ստվերը գոչում է -
     Սպանեցե՛ք գիշերը․․․
 
     Ինչ-որ կերպ փոխում է մեզ գիշերը,
     Արդյոք վարա՞կ է
     ․․․Է – շշնջաց արևը,
     -Լուսինն է գերում ձեր սրտերը․․․

      Ու ես փորձեցի թաղել իմ հուշերը
      Վանեցի գիշերը, սպանեցի իմ սերը
      Նրա մեղեդու՝ լուսնի հանդեպ․․․
      Էլ չկա գիշերը․․․Կա խանդոտ ստվերը․․․

      Մեր փուշն է մեր ստվերը
      Ազատ չենք այլևս
      Ունակ չենք այլևս
      Զգալու լռությունը․․․

6

0

941