Copy SMS

Մենք նման ենք... ~

 

Բոլորս միանման ենք ապրում...  Զգացե՞լ եք... Քննադատում, քննարկում, սիրում, ատում... դէ հա, բոլորս էլ Մարդ ենք ու էտ բնական ա... 

Բայց... Միշտ ուրիշներին քննդատողը հենց էն մարդնա լինում, ում ավելի շատա պետք քննադատել...ու միշտ էտ մարդը բողոքում ա , որ ուրիշները բամբասում ու քննարկում են... 



Միշտ հայտնի մարդկանցից ու իրանց հագածից են խոսում... Ախր էտ մարդիկ չեն կարա երկար յուբկա ու վատալասկա հագնեն ՝ փող աշխատեն, ուշադրություն գրավեն...Չեն կարա հաշվի առնեն, որ քեզ կարողա դուր չգա իրանց շորի կարճությունը... Իրանք հաջողակ ու ստացված մարդիկ են, որովհետև ապրում են իրանց համար ու հաշվի տակ չեն դնում տարազի կողմնակիցներին... Կյանքը իրանց նման մարդկանցա սիրում... իրանք են, որ ամեն ինչի հասնում են... Անել էն, ինչ քեզ դուրա գալիս, բեմում, հանրության առաջ լինել բարոյական, իսկ անձնական կյանքը մեր խնդիրը չի: Կյանքը հենց սենց մարդկանցա առաջ տանում, որովհետև շատ քչերն են խախտում մարդկանց ՛՛նամուսով՛՛ օրենքները ու ստեղծում իրենց համար ավելի լավ ու նպաստավոր օրենքներ... Դու գնա քո ուզածի հետևից ու թքած. որ 10 բերան ավելա բացվելու:

Մենք նման ենք... ~  - Մարդ, սեր, ատել,  նման, կարոտ Ինչի՞ համար ենք մենք քննարկում նենց հարցեր, որ իրոք ՛՛մեր գործը չի՛՛ ... որովհետև մենք սիրում ենք ՛՛խելքով խորհրուդներ տալ՛՛, բայց անձամբ երբեք չենք հետևում մեր տված խորհուրդներին: 
 ու նույն ձևով կարդում  ենք ինտերնետի էն ՛՛խելացի՛՛ նկարների աֆորիզմները ու մենակ խորհուրդ տալու ժամանակ, հիշում ենք , ասում ենք,.. կամ ուղղակի լայքում ենք ու վերջ.. Օրինակ սենց.

Մենք նման ենք... ~  - Մարդ, սեր, ատել,  նման, կարոտ
-Վերջ, լայքում եմ, ես չեմ հրաժարվում իմ երազանքից...
Լայքում ենք, որովհետև ուզում ենք դռուգներից մեկին ասենք. - Հասկցա՞ր, ես մինչև վերջ գնալու եմ: 
Չէ, ախր...Էս խոսքերն էնքան իմաստ ու կարևորություն ունեն, որ բոլորս պետքա հետևենք... էս մեեծ խորհուրդա... Պետք ա հետևել երազանքին.. իրոք պետքա... պետքա հասնել դրան... ոչ թե մեկին ապացուցելու համար, այլ նրա համար, որ էտ քոննա ու դու պարտավորես հասնես... եթե երազանքը ինչ որ մեկին ցույց տալու համար ա, էտ երազանք չի...Նագլիություն մի՛ արեք... Ապացուցելու համար, որ դու կարաս, քայլեր մի՛ արա... Քայլերդ արա մենակ երազանքիդ հասնելու համար, որ հանգիստ վայելես ու նոր կարաս մտածես հաղթանակիդ մասին..Դու հասար...

Մենք նման ենք... ~  - Մարդ, սեր, ատել,  նման, կարոտ
Մ
ենք նման ենք... մենք բոլորս ինչ-որ մեկին սիրում, հիշում, ատում ու կարոտում ենք...
Եթե սիրում ես, կարոտելը հաստատ կա... եթե ուղղակի հիշում ես ,էլի կարոտելը կա... Ու իրոք անտանելի բանա էտ կարոտը... բուժվելու միակ ՛՛դեղը՛՛  ԷՏ ՄԱՐԴՆԱ  ))
Բոլորիս կյանքում կա մեկը ում մենք ուղղակի հիշում ենք... ում ատում ենք ու մեկը ում սիրում ենք... ու կան մարդիկ ում կյանքում 3ն էլ նույն մարդն ա))  (Իրականում դրանից էնկողմ էլ վատ բան չկա... Երբ սիրում, ատում, կարոտումես)

Չեմ ուզում էլ շարունակեմ... էս անիմաստ վերջաբանով՝՝՝՝՝ այսօր այսքանը ))
...Մենք նման ենք...Մենք բոլորս մարդ ենք... 

Մենք նման ենք... ~  - Մարդ, սեր, ատել,  նման, կարոտ

4

0

958