Copy SMS

Խաղողի այգու տակ

Խաղողի այգու տակ  - Aram, Pain, Խաղողի այգու տակ, մաս 1-ին,

Մաս 1-ին
Արա այնպես, որպեսզի ստանաս այն ինչ ցանկանում ես. հակառակ դեպքում ստիպված կլինես վերցնել այն, ինչ մնացել է։
Բեռնարդ Շոու

(հեղինակի անունից)

Գրել ես սկսել եմ դեռ վաղ տարիքից, երբ դեռ պարզապես 9 տարեկան էի։ Դեռ այն ժամանակից ես սկսեցի իմ ճանապարհը, իմ արվեստի ուղղին, եթե իհարկե դա կարելի լիներ արվեստ համարել։ Այն ժամանակ ես դեռ ապրում էի Հայրական տանս, իմ սիրելի Նոյեմբերյանում, Տավուշի հեռավոր եզրին։
Փող, սեփական շահ, շքեղ կյանք, այդպիսի բաները վաղուց էին թողել այս կողմերը։ Մարդիկ պահում էին այստեղ իրական արժեքները, կրոնը, ընտանիքը, հայրենիքը։ Ու թեև տարիները անում էին իրենց գործը, բայց և այնպես, երբ ապրում ես Սահմանին, կարևոր չէ, Քաղաքից ես, Արցախից, Սփյուռքից ես թե մարզերի այնպիսի սահմաններից, որտեղ զենքը տարիներով է ժանգոտել, մեկ է, հասկանում ես, որ կյանքում փողը դա հասարակ թուղթ է՝ պարզապես թանաքի ու փայտի «կոմբինացիա», որը ստացել է հանրային ճանաչում, իսկ այն ինչի համար արժե կռվել, դա ընտանիքն է։
****
Սիրելի Հինա, հուսով ես դեմ չես եթե քեզ այդպես անվանեմ։ Հերթական անգամ ես գրում ես քեզ այս նամակը, սակայն գիտակցում եմ, որ հերթական անգամ կմնամ անպատասխան։ Անկեղծ ասած, ես երկար եմ մտածել գրեմ, թե ոչ։ Քո մասին ես այնքան քիչ տեղեկություն ունեմ, դու չէիր պատմում քո մասին։ Ես հաճախ էի պատկերացնում, թե ինչպես ես դու ծիծաղում, ինչպես ես դու տխրում ու զվարճանում, ինչպես ես դու բարկանում ու ինչու ես ինձ անտեսում։ Իհարկե միանշանակ պատասխանել բոլոր հարցերին, պարզապես երևակայելով անհնար է, բայց այն ինչ ես քո հանդեպ զգում եմ, չի թողնում որ ես և մեկ օրով քո մասին մոռանամ։ Դա սեր չէ, անկեղծ ասած դա սեր չես կարող անվանել։ Դա ավելին է։ Չեմ մտածում, որ հասարակ սերը Սպանելու ցանկություն կարող է առաջացնել։
****
Սիրելի Հինա, հուսով եմ դու կարդում ես սա ու հուսով եմ, որ դու նույնպես ցանկանում ես ինձ սպանել։
****
Սիրելի Հինա, ես երկար եմ մտածել գրեմ թե չէ, ես չեմ ճանաչում քեզ։ Միքանի անհամ խոսակցությունը մեզ այդպես էլ մոտ չդրարձրեցին։ Ես կցանկանայի պատմել քեզ քո մասին, այնպիսին, ինչպիսին տեսնում եմ ես։
****
Դու
(Հերոսի անունից)
Գլուխ 1
Գարնան զով երեկոները վաղուց էին վերջացել մեզ մոտ, նրանց փոխարինող էին եկել ամառային Խելագար օրերը։ (Խելագար, դա երբ մի օր անձրև է անում այնպես, կարծես երկինքը հիմա կպատռի ու ողջ երկնային բարկությունը քո գլխին է թափվելու, իսկ հաջորդ օրը դիմացի դաշտերը հրդեհի մեջ են լինում, կարճ ասած, սովորական Տավուշյան ամառ)
Հազիվ է վերջացել ամռան առաջին ամիսը, բայց ես արդեն իսկ զգում եմ թե որքան մոտ է Սեպտեմբերը։ Ատում եմ դպրոցը, ինստիտուտը, աշխատանքը, քաղաքը։ Ավտոբուսներում խցկոցները որոնց մեջ և ասեղ չես գցի ու անծանոթ մարդկանց հայացքները, որոնք կարծես քեզ ամենուրեկ հետևում են։
Քաղաքում ես լինում էի բացառապես դասերի ժամանակ և բավական էր գային արձակուրդները, ես հավաքում էի իրերս ու վազում էի դիմացի կանգառ, որպեսզի հնարավորինս շուտ հասնեմ գյուղ, նենեի մոտ։ Նենեն իմ լույսն էր, իմ ամենամտերիմ ընկերը։ Այո, Ծերությունը վրա էր հասել նրան վաղուց, դեռ երիտասարդ տարիքից, բայց և այնպես նա շատ գեղեցիկ էր։ Նրա կարճ կտրած վարսերը ճերմակ էին կարծես ձմռան առաջին ձյունը, որը հենց նոր էր նստել՝ արևածագից փոքր ինչ առաջ, քանի դեռ արևի ճառագայթները չէին հասցրել տրորել նրանց։ Ինչը ամենատարօրինակն էր դեմքին կնճիռներ չկային։ Նրա դեմքը մաքուր էր ու այնքան պարզ առանց ինչ որ աննշան նշանի։ Նա գեղեցիկ էր իր տարիքի համար, բայց բնավորությամբ էլ ավելի։ Մենք նստում էինք մեր խաղողի վազի տակ, որտեղ դրված էր հին ու փթած, վաղուց արդեն ամեն ինչից կշտացած՝ պապիս նստարանը, ու նայելով դեպի հեռավոր սարերը մենք խոսում էինք ժամերով, քանի դեռ կամ ուշ գիշերը վրա չէր հասնում կամ ես քնում էի գլուխս հենելով նրա գոգին։
Սա իմ տեղն էր։ Ես այնքան անգամ եմ գիշերել այստեղ որ հաշիվը չեմ հիշի։ Ես վերցնում էի Դեդեի գրադարանից ինչ որ գիրք ու առավոտից երեկո կարդում էի այդ գիրքը։ Ես որոշել էի որ մինչ հեռանալը պետք է կարդամ բոլոր գրքերը։ Իսկ գրքերը իսկապես շատ էին։ Դա գրադարան էր, գետնափոր սենյակ 4 գրապահարանով որոնցում այլևս գիրք դնելու տեղ չկար։ Ես այդպես էլ չկարողացա հաշվել ու լիարժեք նայել բոլոր գրքերը, մոմի լույսը չէր բավարարում ամբողջը գնահատելու համար։
- Աղջիկս, մի տանջիր քեզ այդպես,- բարկանում էր հաճախ նենեն, երբ նույնիսկ ճաշին չէի բարձրանում։ Աչքերդ հերիք փչացնես, գրքերը այստեղ են ու ոչ մի տեղ չեն փախչի։ Իսկ ես նրանց ոչ մեկի չեմ տա ու կնվիրեմ քեզ, կարող ես վերցնել որը ուզես կամ դու կարող ես ամեն պահի գալ գյուղ, դու դեռ կհասցնես նրանց կարդալ։
Դեդեն՝ պապս, շատ կիրթ ու խելացի մարդ էր։ Նենեն՝ տատս, պատմում էր, որ այն ժամանակ կանանց դպրոց չեն թողել։ Պապս գողացել է այդ գրքերը ու թաքուն պահել նրանց, որպեսզի նենեն կարողանա կարդալ։ Վերջին հաշվով նենեն դպրոց չի գնացել, բայց տիրապետում էր 3 լեզուների ու շատ կիրթ էր։ Գրքերն էլ այն ժամանակ Սովետի կողմից արգելված էին։ Սովետական իշխանության անկումից հետո այնքան անգամ են եկել խնդրել, որ նենեն վաճառի նրանց այդ գրքերը կամ տա նմուշը նենեն չի տվել։ Նենեն խնամքով էր պահում նրանցից յուրաքանչյուրը։ Ասում էր՝ «Ես եմ նրանց պահապանը։ Պապդ ջանք չի խնայել նրանց հավաքելու համար։ Դա պապիդ Հոգին է, ես չեմ կարող վաճառել նրանց։ Թող սպասեն ես էլ մեռնեմ, հետո ես ու պապդ միասին կգնանք են մյուս աշխարհ։ Չափից շատ երկար է նա ինձ սպասում։ Այ դրանից հետո մայրդ կարող է վաճառել ինչ ուզում է»։
- Նենե, Հովհան քեռին չի թողնի որ մայրս ինչ որ բան վաճառի այդ գրքերից,- ասում էի ես ու նկատելով նրա լռությունը ավելացնում։
- Ես ու քեռին չենք թողի։

Երբեք չեմ մոռանա նրա այդ հայացքը։ Երբ խոսքը գնում էր գրքերի մասին նա լռում էր։ Նույնիսկ ես չէի հասկանում դա։ Բոլորի համար դա պարզապես գրքեր էին։ Նրա համար դա մի ամբողջ կարողություն էր։ Հարցնեինք մենք նրան ուրիշ բանից, նենեն չէր լռի։ Նա սիրում էր խոսել ու պատմել մեզ՝ ինձ ու քրոջս, այն կյանքը, որը նա է ապրել։ Քրոջս հաճախ դա չէր հետաքրքրում։ Նա շուտ էր հոգնում այդ խոսակցություններից։ Նա նախընտրում էր ժամանակը համակարգչի առջև անցկացնել։ Այդ բանում ես նման էի նենեին։ Լսում էի նրա բոլոր պատմությունները, որոշները նույնիսկ միքանի անգամ բայց ամեն անգամ՝ նույն հիացմունքով ու հաճույքով։ Տարիների հետ ես սովորեցի ոչ միայն լսել, այլ նաև մտապահել, այնպես, որ հիմա կարող եմ ասել ամեն պատմած պատմություն բառ առ բառ։
Ես զգում էի, թե ինչպես, ամեն պատմված պատմության հետ, ամեն խոսակցության հետ, էլ ավելի էի հասկանում աշխարհը ու սովորում նրա բնավորությանը։
****

4

2

898

  • Meri
    2017-09-21 10:59:26
    (բռավո)
  • Ani
    2018-05-12 15:42:49
    (ուռա)