Copy SMS

Մաքելվինի Նամակագրությունը ․․․․․․

Մաքելվինի Նամակագրությունը ․․․․․․ - Վեն , Մաքելվին ,Սառը , Քամիներ
Մաքելվինի Նամակագրությունը ․․․․․․ - Վեն , Մաքելվին ,Սառը , Քամիներ

Բարև սիրելիս ․

ուզում եմ գրել քեզ պարզապես ․

Քո երկրում խորը փոթորիկներ են ,քո սիրելի եղանակները ,որոնք քեզ հասցնում են երջանկության ,այստեղ այս երկրում ՝ ուղղակիորեն քամիներ են ,ամառը չի շտապում ծածկվել աշնան սառնությաամբ ,ու հեռանալ,իսկ դա հունից հանում է ինձ ․Երկար եմ սպասում աշնանը ,և առաջին աշուն է ,երիտասարդւթյունիցս սկսած ,երբ հարկ չի լինի բաժանվել ինչ-որ մեկից ,և վերջապես կդիմավորեմ աշունը միայնության մեջ ․

Ապրիլյան կորուստներից հետո ,երբևէ այլևս չեմ հավատա ,թե գարունները կարող են ծաղկել ,քրոջս մահից արդեն գրեթե վեց ամիս է անցել ,ու ցավը քանի գնում,այնքան տարողունակ է դառնում ,որ չգիտեմ թե ինչ եմ զգում ,անասելի ցավ ,երբ շնչում ես վրա հասնող աշունը ,ու մտածում,որ հողը նրա վրա թեթև է նստում ,չհամակերպվելով ,որ այդ սքանչելի օդը ,նա այլևս չի շնչում․

Երկար մտածումնքներից հետո ,վերդարձա հավատը դեպի,խմբավորումը որը անչափ ես ու դու սիրում էինք ,այլևս գոյություն չունի ,երկար մտածելուց հետո ,ազատ արձակեցի ներսումս կուտակված սև թրչուններին ,որոնք տուն են փնտրում,վանդակներ ,որ նորից նրանց կապեն ,ու կողպեն դատարկության մեջ ․այդ սևը չփրկեց ինձ հասունացնող ցավից,որը նման չէր մեր տեսած ու զգացած ցավերին,որոնց հաճույքով էինք դատապարտվում․Գուցե մեղադրում ես ,բայց ես այդ ինքնությունը չեմ,ես ազատության հոտն ունեմ,ձևն ու կերպարը ․

Գրականությունը դարնում է սնունդ ,Սառը Քամիները գիրքը օր -օրի գրվում  է, բայց մտավախություն ունեմ ,որ ինձ չեն հասկանա,բայց դա չէ գլխավորը ,այդ գիրքը ,ում հասցեգրվածէ դա ,վախենամ այլևս ունակ չէ ըմբռնել այն ամենը ,ինչը հիշեցնում ու պահանջում եմ ենթատեքստերում ․

 խորն եմ գնում ,նկուղների եմ նմանվում ,որոնք ելք ու մուտք չունեն ․

Վերջերս հանդիպեցի Նրան ,այն մեկին ,ում նվիրել էի միամտությունս ,այլևս անհնար է նրա կողքին գտնվել ,զզվելի մի զգացում է պատում,անկարող եմ նրան թույլ տեսնել ,մտածելով ,որ այդպեսէլ չկարողացավ գտնել ինձ ,վերջին անգամ հրաժեշտ տվեցի ,անգամ առանց բառերի ,և դա սարսափելի էր ,կոտրված տեսա ,բայց ի վերջո այլևս չեմ ուզում նրա կողքին ,հիշել անդադար ,հիշել իմ մասին ․

Ինչպես գիտես առողջականս վերջին շրջանում լավանում է ,բայց անքնությամբ եմ տառապում,և այլևս հաբերները չեն օգնում ,դադարում է քնել գիշերներում,ասես արթնանում եմ մթության մեջ ու վերածվում աշնանային լուսնին ,որը ավելի քան մենակ է ,քան երբևէ ․

Ատում եմ անքնությունը ,որից ջղաձգվում է միտքս ու նյարդերս ,որոնք խանգարվել են ,այլևս չեմ կարողանում մարդկությանը տանել ,և դա ցնդվելու աստիճան ինձ մատնել է անզգայացման ․

Կարինեի մահից հետո առնվազն ցավը ինձ թուլացնում է ,բայց դեռ սևից մնացած պատառիկներ կան ,որոնք ես սեխմում եմ գրականության մեջ ,որ դրանք դուրս գան ,որովհետև այլևս սևն էլ չեմ կարողանում զգալ ,առհասարակ ոչինչ չեմ կարողանում զգալ ․

Մենությունը ,այո դա մնացել է ,և դա է գուցե իմ ինքնությունը ․

Սիրելիս Տարիներից այն ,մեր եզակի տարիներից ,ոչինչ չեմ ուզում հիշել ,ես մատնվել եմ անզգայությամբ ,մեկին ով քուն է փնտրում գիշերերներում ,որոնք ինձ տանջում են մահու-չափ ։

Սիրելու մեծ ցանկություն ունեմ ,բայց դա չորացած ծաղկանոց է ,որին արթնացնելու համար ,ոչ թե ուժ չունեմ ,այլ մտավախություն ունեմ ,որ այն մեասիրությունս ,եսասիրությունս ,այլևս չեն թողնի ևս մեկ անգամ գրկել մեկին ,ու արթնանալ նրա հետ առանց սուրճի ․

Քիչ եմ խմում,բայց երկու բաժակից արդեն հարբում եմ ,զգում եմ մարմինս թուլացել է,իսկ երբեմն մրսում եմ ,դողից ,տառապանքից ․

Չմտածես ,ոչ ոք այդպես էլ ,չի կարողանում բացահայտել թաքնված էությունս ,որը ավելի քան թանկ է ,քան խաղաղությունը ,որը մարմնիս ամեն մի նյարդով երազում եմ ․

Կեսգիշերն անց է ,խորը գիշեր է  ․Քո երկրում արդեն գուցե ցերեկ է ,ու դու շտապում ես ,փրկվել քո երկրում տիրող խորը փոթորիկներից ,չմտածելով ,իմ ու քո մեջ ,ավելի քան ուժեղ աղետ է ,մենք այլևս ոչինչ չենք զգում ․

և դա էինք երազում ,և ուրիշ ոչինչ ․

Ես քեզ ասեմ ՝ երազանքը ,կամ երազանքները մեկ անգամ են կատարվում ,և կատարվում է միայն այն երազանքը ,որը ավելի քան մեզ պետք է ,մեզ անզգայացումն էր պետք ,մենք հոգնել էինք ցավերից ․

Թերևս այսքանը կարող եմ ասել ,միայն թե լավ հիշիր․ծաղկանոցները վաղուց չորացել են ,և գարունները այլևս չեն ծաղկում ․․․․

Քո Մաք ։ 14/09/17 03:31 Երևան ․



6

1

5070

  • Meri
    2017-09-20 16:47:50
    (բռավո)