Աշ․․․նա․․․նա․․․յին․․․
Աշնանային առավոտները թաց են, արևը դուրեկան, օրերը՝ թիթեռի կյանքից էլ կարճ․․․ Անձրևները հորդառատ են ու քամին մելամաղձոտ․․․․
Աշունը թախիծ է․ Թախիծ, որ լցնելով գունատ սիրտդ գոնե ինչ-որ զգացմունք է ստեղծում դատարկ դեմքիդ։
Աշունը մելոդիա է, որ ծուլորեն կախվում է օդում լողացող փոշեհատիկից ու լռում․․․․
~~~~
ՈՒ թեև ամենօրյա հոգսերիցդ մտքերդ քարացել են նոր թրծված կավի պես ու աչքերդ միայն արհամարհանք են տալիս, մե՛կ է․․․Աշնանն ապրում ես․․ չէ որ կյանքը հոկտեմբեր է ;)
ժամը հինգն է․․առավոտ․․․ ՈՒ քաղաքն էնքան լուռ ու մաքուր է, ասես չկա։ ասես անրջական մի երազ է որ թեթևորեն կածվել է իրականության ունքերից․․․
Աշուն է, ու առավոտները թաց են ցողի պես․․ թաց ու ծույլ, ծույլ ու մաքուր․․․․ Քաղաքը քնկոտ է, մարդիկ հոգնած․․․
Եղանակը ծանրացել է աշխարհիս երեսին ու սառում է․․․
Սիրում եմ ցուրտը․․․ երբ սառն է դրսում, տաք ու ջերմ է տանն ու հոգումդ․․․․
ժամը տասն է․․․ ու քաղաքն էնպես է դժժում ասես չի էլ քնել․․․ տաք է, դուրեկան․․․
ՈՒ խառնիխուռն մտքերը շրջապատում են ուղեղդ, Թուղթ ես ուզում, որ աշունդ դատարկես վրան․․․․
Հանգստի եղանակ է․․․
Ծուլորեն ըն կել ես շորերիդ մեջ ու սողում ես արդեն փոշոտ ու քեզնից էլ հոգնած ասֆալտին․․․
Աշուն է․․․ Թաց է ու խորը․․
Կյանքը հոկտեմբեր է․․․․
Ձեր Dark
Dark Δ'
2017-09-18 14:30:44NVARD
2018-11-04 13:53:21Դարք Δ'
2018-11-04 15:06:58