Copy SMS

Երանի՜

                                    Երանի... 

Երանի՜  - երանի, երազանք, նպատակ,



Երանի մի պահ կարողանայինք հետ գնալ անցյալ... մենք այնքան ճիշտ կապրեինք՜ ։ Երանի մի պահ իսկապես զգայինք դիմացինի ցավը, մենք այնքան քիչ կխոսեինք ու քիչ խորհուրդներ կտայինք... երանի մի պահ կարողանայինք ներել մարդկանց, ում արդեն կորցրել ենք... հիմա քի՜չ կկարոտեինք...երանի մի պահ հասկանայինք լսելու արվեստը, մենք հաճախ կլռեինք... Երանի մենք հպարտ չլինեինք , որ կարողանայինք ճիշտ պահին  "սիրում եմ" ասել։



#երանի ժամանակին մեծամիտ չլինեինք, որ այսքան երանի չտայինք...։

Երանի՜  - երանի, երազանք, նպատակ,

Երանի՜  - երանի, երազանք, նպատակ,

Բայց մեկ է՜ .. երանի՜ ... երանի լուսնին, որ իր համար ամեն ցերեկ մեռնող մեկին ՝ արևին ունի... երանի ծառին, որ իրեն ամեն գարուն զարդարող տերևներ ունի... ։ երանի անգամ թթվածնին, ոչ ոք առանց նրա կյանք չունի։ երանի այն մի բուռ հողին, որ իր վրա մի ողջ ազգ ունի։ Երանի այն չգտնված մեկին, ով երբեք չի ասում Երանի՜... նրան ով գոհ է, ինչ ունի՝ բավ է, ով շնորհակալ է։ Ով պահանջ չունի ոչ մեկից ոչինչ։ Երանի ՜ նրան, նա կատարյալ է։



Երանի՜  - երանի, երազանք, նպատակ,

#մենք միշտ պահանջում ենք կյանքից ավելին, քան մեզ պետք է, փոխարենը չստանալով ոչինչ, մինչ այն պահը, երբ ընդունակ կլինենք հասկանալ, ըմբռնել ու ընդունել սեփական սխալը։ Մենք չենք ունենա ոչինչ, եթե միայն երազենք ու երանի տանք։ Նպատակին պետք է հասնել քայլերով, անգամ եթե ոտաբոբիկ ես, միևնույն է, դեպի երազանք տանող ճանապարհը քեզ միշտ կարդարացնի։ Խոսքով երազելը քեզ ոչինչ րի տա։ Գործի՛ր։ Շարժվի՛ր առաջ, քայլիր դեպի նպատակդ, քայլիր դեպի "երանին" :

Երանի՜  - երանի, երազանք, նպատակ,



6

0

115