Մնալ ընկերներ ...
Երբևէ նման հիմարություն չէի լսել: Ինչպես կարող եմ սիրել մեկին սրտիս ողջ ջերմությամբ,հետո նայել նրան իբրև <<ընկեր >>: Անհնար է խաբել սրտիս, ստիպել նրան հավատալ ստերի ,որ միտքս է հորինել : Աչքերս չեն կարող տեսնել ՛ընկերոջ ՛,հայացքս չի կարող սեր չփնտրել նրա հայացքում : Ես չեմ կարող նայել նրան ու չհիշել, զգալ , որ հուշերս կեղծ են , երազներս՝թվացյալ :Անկարող եմ սերը փոխարինել ընկերությամբ: Նա մի կենդանի հուշ կդառնա , կանգուն հիշողություն ,որ կարտացոլի իմ իսկ զգացմունքները : Սրտիս նուրբ լարերը էլ չեն կարող կտրտվել :Ժամանակը կսկսի կանգ առնել կրկին նրա հայացքի առաջ՝ խնդրելով միայն մեկ բան ՝ սեր :Ավելի լավ է վերջ դնել հոգու փոթորիկներին և հրաժեշտ տալ անցյալին ,որ ներս խցկվելով ներկա է ուզում դառնալ : Էթե հրաժեշտ , ապա հրաժեշտ: Մի տանջեք իզուր իմ ես-ը , մի խաբեք հոգուս , մի ստեղծեք ինձ ընկերներ ...
Meri
2017-09-21 16:29:14Անի
2017-09-21 23:29:16vahe
2021-01-24 21:01:18mbvova
2021-01-25 05:55:50vahe
2021-01-24 21:01:24