Copy SMS

Չհրապարակված Զրույցներ (Մաքելվին )

Չհրապարակված Զրույցներ (Մաքելվին ) - Վեն , Մաքելվին ,Սառը , Քամիներ

— Այսօրվա գերքաղաքականացված կյանքում պոեզիան ի՞նչ կշիռ ունի:

Գրականությունը մեծ կշիռ ունի հենց այսօր ,վաղը և երկար տարիներ ․Այս ժամանակահատվածում ,երբ կյանքը վերածվել է գոյատևման պայքարի ,մարդիկ իրենց սփոփում են պատմությունների ,պոեզիաի ,գրքերի մեջ ․Մարդիկ հոգնած են ,ընկած են անզգայության մեջ ,իսկ բառերը դրանք դեղեր են ,որոնք տանում են քեզ ինչ-որ արահետով ,ու դուրս բերում գլխավոր ճանապարհ ,որտեղից ավելի լայն է խնդիրների չափերը տեսնելու տեսադաշտը ․Քաղաքականությունը չի կարող ազդել գրականության վրա ,եթե գրողը ՝բուն ստեղծագործության մեջ ,ընթեցողին չի տանում դեպի քաղաքականություն ․Ամեն դեպքում ներկայումս ,Հայ երիտասարդ ժամանակակիցները դրան են տանում ,ընթերցողին խցկում են առանձ այնել խեղդված իրական ու սարսափելի տգեղ քաղաքականության մեջ ,ինչը սարսափելի է իսկապես ․Ամեն դեպքում այս երկրում ,դժվար է գրելը ,որովհետև մարդիկ մեծ հակում ունեն խցկվելու քաղաքականության մեջ ,չգիտակցելով կամ թերևս չուզենալով տեսնել ամենթաժ այլ բաներ ,որոնք ևս մեծ ազդեցություն ունեն կյանքի ռիթմի վրա ․

-Կնշե՞ք  այդ գործոնները որոնք ազդում են կյանքի ռիթմի վրա ․

Գիտեք այս երկրում ավելի խորը բաներ կան ,դուրս եկեք փողոց և մանրամասն սկսկեց դիտել ու զգալ փողոցային կյանքը ,այս երկիրը ծերից-ծեր դրամայի երկիր է ,և անհնար է չոգեշնչվել ,ու ընթեցողին չտանել դեպի իր սեփական դեմքը ․Իմ դեպքում այդպես է թերևս ․

Խցկվեք հասարակ մարդկանց աչքերի մեջ ,նրանք խոսում են քաղաքականության մասին ,բայց նրանց ներսում խոսվում է մեկ այլ բան ,նրանք այնքան խորն են տառապում և կապ չունի դա կլինի կենցաղային թե հոգևոր ,միևնույն է ,եթե խորապես խցկվեք նրանց ներսը ,այնքան բան կա ,որոնք ավելի քան ազդեցիկ են քան այս երկրում տիրող սարսափելի չգիտեմությունը ․Նրանց խորքը իսկական թեմա է ,արդի ստեղծագործողների համար ․

– Ո՞վ է գրողը։ Ի՞նչ է անում։ Ո՞րն է նրա առաքելությունը.

Ես երբևէ չեմ կարող ասել թե ով է գրող ,բայց ինչ-որ տեղ դա աստվածություն է ,երբ դու ստեղծված աշխարհիս վրա ,վերստեղծում ես գրքեր ,որոնք ինքնին արդեն իսկ առաձին նշանակություն ունեն ,առանձին կյանք ու աշխարհ ,դա արդեն իսկ մեծ առաքելություն է ․Նայած թե ով է գրողը ,ես ասում եմ ՝ Կան գրքեր որոնք ստեղծվում են ընթեցողի համար ,և կան գրքեր որոնք ստեղծվում են մարդկության համար ․Այն գրքերը որոնք ստեղծվում են մարդկության համար ,դա մեծագույն առաքելությունն է ,դա աշխարհը մեկ քայլ ետ գցելու ,կամ երկու քայլ առաջ գցելու համար են ստեղծվում ,դրանք պետք է լինեն ,դրանք ենք աշխարհիս համար մեկ խաղաղություններն ու պատերազմնները ,դրանք ճանապարհներ են ,և դրանք միշտ էլ տանում են ինչ-որ տեղ ,ու իսկապես չեն կարող չտանել ․

Գրողը մեծագույն ստեղծագործողներից մեկն է ,այդ ինձ համար արվեստի ամենադժվարին ու թերևս ամենա-ամենան է ․Գրողը միշտ մեկ կամ երկու քայլ առաջ է բոլորից ․Չգիտեմ ինչ կարող էի ասացի ․


– Ինչպե՞ս է ծնվում գործը։ Գործի մտահղացումը` պատմվածքի, վիպակի, ինչպե՞ս է ծնվում այդ մտահղացումը։

Ես ստեղծագործում եմ ցավից ․Գործը ստեղծվում է իմ դեպքում զգացողության մեծ բազայից ․

Ասում եմ ՝ Գործը մարմնավորում է միշտ ինքդ քեզ ,անգամ երբ գլխավոր հերոսներից և ոչ մեկը դու չես ,միևնույն է ցանկացած գրոծ մարմնավորում է քեզ ․Դա եսասիրություն է ,որի մասին անգամ դու ինքդ գաղափար չունես ,ամեն ինչ սսկվում է քո զգալուց ,քո մատերից ու քո աչքերի թարթից ,քո սրտի զարկից ,և ծնվում է գործը ,և դու ես իշխանության մեջ գլխավորը և դու ես մայրը,որ ծնում է գաղափարները ,և դու ես Հայրը որը հզորացնում է գործը ․և դու ես զավակը ,որ լույս աշխարհ ես գալիս ․

Իմ դեպքում դրաման է հիմնական ազդակը ,ես հենվում են դրան ,որովհետև կյանքում մարդիկ անգամ հասարակ, բոլոր զգացողություններն ու զգացմունքները զգում են մեկ զգացումով ,իմ դեպքում դա դրաման է ,ես ամենից առաջ սկսկվում եմ դրամայից ․

Ինձ պետք է ընդամենը մեկ դրամատիկ բառը ,և գործը արդեն իսկ պատրաստ է ,մեկ բառից է սկսկվում ․սա իմ սոնետների մասին ․

Իսկ այ իմ Սառը Քամիները գիրքը սկսկվել է մեկ անունից ՝ Միքայելից ,որը Եբրայերեն մի քանի տողից է վերցրված ,<< Ով կա ՞ Աստծու նման >> << Մի Քմո Էլոհիմ>> ․դրանից է կառուցվել  իմ գրքի ամբողջ սյուժեն ,ու առհասարակ գիրքը ․Չբացեմ փակագծերը ,Միքայելը իմ ամենաթաքուն հերոսներից մեկն է ․

-գրելու պահին, երբ գրածդ չես հավանում, մտածո՞ւմ ես, որ, ոչինչ, հետո կխմբագրես։

Կիսատ մնացած գործերը մեծ գործերի բաղադրատոմսն են ,կամ կարկատանը ․Դրանք ի վերջո ինչ-որ տեղ են խցկվում,չէ որ բոլորը իմ ստեղծագործությունները այսպես թե այնպես մեկ գաղափար ունեն ,և արմատապես իրարից են սերում ․Այսքանը թերևս 

– Գրում ես արա՞գ, մի շնչո՞վ, թե՞ երկար տառապում ես,

երբեմն երկար եմ տառապում ․

Իսկ երբեմն հակում ունեմ շտապելու ,չգիտեմ ինչու թվում է թե երբեմն ուշանում եմ ,և դա սարսափելի ցավ է ․որն զգում եմ ամբողջ նյարդերով ․

-Վեն մի քանի անգամ ասել եք ՝ <<Սերը մարդկության համար փրկություն է ,իսկ ինձ համար հիվանդություն >> Ինչ՞ու 

Ախ այդ Սերը ․Երբ դու պատկանում ես բոլորին ,բայց ոչ մեկին ․

Բոլորը քեզ սիրում են ,բայց ոչ մեկը ․Դա է ցավը ․Ես այդ հարցում չեզոք եմ ,սերը իմ ընտրություն չէ ,ես չեմ կարող կյանքս նվիրել ինչ-որ մեկին ,բայց կարող եմ ամբողջ կյանքս բացել բոլորի առաջ ,որպես գրականություն ու որպես որոշակի չափի հանրային մարդ ․Երբ քեզ սիրում են շատերը ,ու երբ քեզ ատում են շատերը ,պարզապես անիմաստ է տրվել մեկին ու սիրել նրան ․Ես վերջին անգամ երբ բաժանվեցի ասացի նրան ՝ Ես կլինեմ բոլորինը ,բայց այլևս քոնը չեմ լինի ,և այդ բոլորը նույնպես դու ես ․

Դա է հասկանում եք ,ես այլևս չեմ կարողանում սիրել ,ես էլ եմ հիվանդ անզգայությամբ ,դա այնքան շատ է ,և իմ սերը տարբեր ձև է դրսևորվում իմ սիրելի ու չսիրելի բաների մեջ․

Մի խոսքով ես բուժվել եմ գուցե ․և մենք սպասում ենք ամեն դեպքում այն ինչ-որ մեկին ,ով մեզ կարթնացնի այս անքնությունից ․ես էլ եմ սպսում ․․․

-

Ո՞ր գրողները, մարդիկ կամ վայրերն են ամենամեծ ազդեցությունն ունեցել Ձեր վրա:

Գրողների գործերը ազդեցություն չեն ունեցել ․Բայց գրողների կերպարը ,կենցաղը ունեցել է ․

Վայրերից Գյումրին է մեծ ազդեցություն ունեցել գործերիս վրա ․Դա իմ քաղաքն է․Դրաման ծովից -ծով է 

Չեմ եղել Նյու Յորքում կամ Չիկագոյում ,բայց դրանք էլ մեծ ազդեցություն ունեն իմ գործերի վրա ,չգիտեմ թե ինչու ,ասես երբեմն թվում է թե այդ քաղաքներում եմ ապրում ,կամ ապրրել․


Երբևէ լրջորեն մտածե՞լ եք գրողի կարիերայի փոխարեն այլ կարիերա ընտրելու մասին:

Ես գուցե ապագայում համատեղեմ նաև բիզնեսը ․Ես սիրում եմ կառավարումը ,արտաքին կապերը ,հոգեբանությունը ,գուցե դրանք նույնքան ճանապարհ անցեն զուգահեռ գրականության հետ ․Դրանք նույնպես նույն նշանակությունը ունեն ինչ գրականությունը ,բայց գրականությունը հոգուս մասնագիտությունն է ,իսկ մնացածները գուցե իրականության մեջ ուրույն տեղ ունենալու համար են ․

Կցանկանայի՞ք ապրել մեկ այլ ժամանակաշրջանում:

Ոչ ,իսկապես ոչ ․

Սա է իմ ժամանակը ,անցած դարերում արվեստագետները չափից դուրս շատ են եղել ,իսկ այս ժամանակահատվածում մենությունն է գերակշռում ,այստեղ հրաշալի է միայն այն պատճառով ,որ կարող ես պարզապես մրցկացությունից դուրս լինել ,այն դեպքում երբ ատում ես մրցակցությունը ․

– Ե՞րբ ես դնում վերջակետը

երբեք ․Չեմ հիշում վերջին անգամ գործերիս վերջում երբ եմ դրել վերջակետը ․

Ես ատում եմ դա ․

Կեդադրությունը առհասարակ ատում եմ ,դրանք հագուստներ են ,որոնք ծածակում են մերկ մարմինը ․

ես անսհաման եմ ,և անսահման է նաև գործս ,դրանք չեն կարող վերջանալ պարզապես ․

-Ի՞նչ հարցի կուզենայիք պատասխանել, որը չտրվեց։

Սուրճ կխմեք ,և ինչ սուրճ․սա է ,որին ամենից շատ էի ուզում առնչվել ․․․



8

0

741