Copy SMS

Միևնույն է, չենք փոխվում... բայց ներվում ենք...

Միևնույն է, չենք փոխվում... բայց ներվում ենք... - Աստված, ներել, սիրել, աղոթք




 Նամակ Աստծուց



Ինչպես ես դու ապրում...ես պետք է գրեմ քեզ:  Ես իհարկե կուզենայի, որ մենք զրուցենք, բայց գիտեմ, որ դու դրա համար ժամանակ չունես:  Այ, օրինակ, երեկ առավոտյան, ես երկար սպասում էի, որ երբ արթնանաս միասին քո օրվա ծրագիրը կազմենք, որպեսզի քեզ տայի ինքնավստահություն և ուժ դժվարությունների համար : Բայց դու չուզեցիր խանգարել քո քաղցր քունը... Իսկ հետո ուղղակի ժամանակ չունեիր..լվացվեցիր..և մի վերջին հայացք նետեցիր հայելուն ու հեռացար:  Մի պահ քո հայացքը ուղղվեց Աստվածաշնչին, և  մտածեցի ուզում ես կարդալ, խոսել ինձ հետ թեկուզ մեկ րոպե.. Եվ արդեն որոշում էի ինչպես նվիրեմ իմ ժամանակը քեզ, բայց դու գնացիր փակելով քո հետևից դուռը:
Ես օրվա ընթացքում կրկին սպասում էի, որ դու կխոսես ինձ հետ բայց ապարդյուն...
Հիշու՞մ ես քո ընթրիքը, տաք ուտելիքը... համեղ կերակուրները.. այո՛, այո՛, այդ բոլորը իմ կողմից էին, բայց դու այդ մասին չես էլ մտածել... անգամ շնորհակալական ոչ մի խոսք չես ասել: Դրանից հետո դու խոր շունչ քաշեցիր...երբ կանգնած էի կողքիդ, սպասում էի, որ գուցե այդ ժամանակ կկիսվես ինձ հետ, և մի գուցե խնդրես օգնություն,  բայց ինչ-որ միտք գրավեց քո ուշադրությունը և չհասկացա թե ինչու ինձ չդիմեցիր:  Հիշու՞մ ես, երբ դու վատ լուր ստացար, այդ ժամանակ այնպես էի ուզում չորացնել քո արցունքները, նույնիսկ փորձեցի անել դա իմ ձեռքով և ուղարկեցի քեզ թեթև տաք քամի, թռչունների երգը, որպեսզի նրանք քեզ շեղեն այդ մտքից...արևի շողերը,, կապույտ երկինքը... բայց դու ոչինչ չհասկացար....և չխոսեցիր ինձ հետ..: Դու երեկոյան եկար, միացրեցիր հեռուստացույցը,  դու հոգնած ընկար անկողնուն,, և ես քեզ չեմ մեղադրում, ինչպես մարդ կարող է այդպիսի վիճակում աղոթել, մտածել հոգևորի մասին: Չնայած ես դեռ հույս ունեի, որովհետև մի վայրկյան ես անցա քո մտքով..բայց դա արդեն երազ էր... 



Երբ նոր օր կբացվի, հիշի՛ր իմ մասին, ի՛մ Զավակ.. ես միշտ քեզ հետ եմ.. ես Քեզ Սիրում եմ... 
 

Միևնույն է, չենք փոխվում... բայց ներվում ենք... - Աստված, ներել, սիրել, աղոթքԱստված միշտ ներում է մեզ... իսկ մենք միևնույն է չենք փոխվում և շարունակում ենք սխալ ապրել...

8

3

84

  • All..♥.
    2017-09-25 01:48:14
    Ինձ ու երևի մնացածին ,ովքեր կարդացին սա մեծ բան տվեց ու օգնեց հասկանալ ,որ ամեն վայրկյանը կյանքի առիթա Աստծուն շնորհակալություն հայտնելու։ Շաա~տ գեղեցիկ էր գրված)
  • Странная
    2017-09-25 17:51:34
    Շնորհակալ եմ շատ... Իրոք, մի պահ կարդալուց քեզ էնքան մեղավոր ես զգում...
  • All..♥.
    2017-09-25 21:07:02
    Հա իրոք էտպեսա)