Copy SMS

Ես միշտ գրելու եմ քո մասին♦

Ես միշտ գրելու եմ քո մասին♦ - Սեր, անցյալ, երջանկություն, դու


Անթիվ անհամար հարցեր, որոնց պատասխանները ես այդպես էլ չստացա...  
Անհաշվելի ՛՛Սիրում եմ՛՛- ներ, որոնք ժամանակի հետ անհետացան...
Մի ժամանակ իսկապես չէի հավատում, որ սերը մարում, պակասում, անհետանումա... Իմ համար զզվելի էր էն միտքը, որ մի օր կարողա հանկարծ ուրիշին սիրես, կամ ես ուրշինը լինեմ: Անհնարին հավասար էր՝ քեզ մի օր մոռանալը... հիմա էլ ա անհնար... ինչ էլ լինի, մտքերիս մի փոքր ու տաքուկ անկյուն քեզ ու քո մասին հուշերին եմ հատկացրել, ինձանից ու բոլորից թաքուն պահում եմ քեզ այնտեղ... երբեմն-երբեմն նորից վերհիշում մեր ՛՛անմահ՛՛ սերը, քեզ խեղդում արդեն վաղուց չցամաքող արցունքներիս մեջ ու նորից վերադարձնում քո մշտական տեղը... Իսկ սրտիս մեջ...չգիտեմ ասեմ թե ոչ...  Բայց դու այնտեղ էլ դեռ տեղ ունես, չնայած վերդարձիդ ոչ մի հույս ու առանձնապես ցանկությունել չկա... բայց քո տեղը միշտ դատարկ կմնա... Գնալուդ հետևանքով առաջացած սպին, երբեք չի փակվի... այն անհնար է փակել անգամ ողջ աշխարհի սիրով ու ջերմությամբ,,, որովհետև իմ սպին սովոր չէ ջերմության... քոնը սառնությունն էր.. Քո սառնությունն ուիշ էր...ձգող էր.. սիրվող էր... 
Կար ժամանակ որ հաճախ էի քո էջ մուտք գործում, ու ինչպես միշտ էի անում՝  նայում նկարներդ, լայքողներին, իրանց էջերը, բոլոր ընկերներիդ... Հիմա հազվադեպ գտնում եմ նկարդ հազարավորների միջից, պատահական ու փորձում անտարբեր ու արագ անցնել:  Վերջերս հանդիպեցի գլխավոր նկարիդ..նորից պատահական... Նկարիդ ՛՛Լ՛՛ տառը, նորից ինձ ստիպեց հուսահատվել ու վերջնական հասկանալ, որ երբեք նորից միասին չենք լինի... Իմ անվան տառի փոխարեն այդ տառը... ՜ Թերևս ամենադաժան ու տանջալից զենքն էր, որ կարողացար հարվածել ինձ...Ինձ..քո կողմից արդեն վաղուց մոռացված մեկին...  Հիմա յուրաքանչյուրս մեր ճանապարհն ունենք, մեր երջանկությունը... բայց քեզ սիրելը մի տեսակ ուրիշ էր... քո կոպիտ բնավորությանն եմ սովոր...




Ես միշտ գրելու եմ քո մասին... թեկուզ դու չկարդաս... 
Բայց հույս ունեմ, որ մի օր կհանդիպես մի տողի գոնե, ու քեզ ծանոթ կթվա... Գուցե մի հարազատ բան զգաս.. չէ որ ժամանակ կար Իմն էիր... Քոնն էի... Միշտ չէ, որ այսպես օտար ենք եղել... Իմ անթերի սխալ ♥



Ես միշտ գրելու եմ քո մասին♦ - Սեր, անցյալ, երջանկություն, դու

8

3

366

  • Meri
    2017-09-26 18:45:12
    (բռավո)
  • Meri
    2017-09-26 18:45:25
    http://www.copypaste.am/includes/smiles/4.gif
  • Странная
    2017-09-26 22:19:46
    :*