Էդգար Հարությունյան - Չգտնված երիցուկներ
▼ Գարնան վերջին, երբ անձրևները դադարում են, դաշտերում ու անտառապատ լեռնալանջերի բացատներում կամաց-կամաց գլուխ են բարջրացնում սպիտակ, փետրավոր թերթիրներով երիցուկները։ Նրանք լեռներում այնքան խիտ են աճում, որ հեռվից նայելիս մի պահ թվում է, թե կանաչ, սաղարթախիտ անտառի մեջտեղում մի հսկայական սառցադաշտ կա, և միայն մոտենալիս կնշմարվեն երիցուկների դեղին զամբյուղները։ Ասում են՝ այնտեղ, որտեղ աստղ է ընկնում, երիցուկ է աճում, և որ երիցուկները թոքր արեգակներ են, որոնք իրենց ճերմակ թերթիկներով բազմաթիվ արահետներ են խաչաձևում իրաի։
▼ Կիսով չափ դատարկ սրտում սիրո հասուն պտուղներ չեն առաջանում․․․
▼ Ոչ մեկին կյանքն այդքան անպետք ու անիմաստ չի թվում, որքան բաժանումից խոցված աղջկան։
▼ Մեր հասարակությունը շատ նման է շենքի բակում նստոտած անգործ, անզբաղ կանանց․ նրան մշտապես քննարկելու թեմա է պետք, ցանկալի է՝ ուրիշի կյանքից։
▼ Միևնույն ժամանակ բաժանումն էլ մի արվեստ է, որին քչերն են տիրապետում․․․
▼ Մարդուն սիրում ես այն ժամանակ, երբ գիտես նրա բոլոր թերությունները, բայց դա սիրելուն չի խանգարում։ Իսկ առանց ճանաչելու կարելի է միայն սիրահարվել։
▼ Ի՞նչը կարող է ստիպել կնոջը սեփական կամքով թակռլ դժողքի դռները, եթե ոչ կույր սերը․․․
▼ Ինչ հեշտ է մի քայլով մարդուն կործանման հասցնելն ու ինթ դժվար՝ նրան ոտքի կանգնեցնելը․․․
▼ Նպատակի կարևորության աստիճանը որոշվում է ոչ թե նպատակին հասնելու, այլ հասնելուց հետո այն պահպանելու միջոցներով․․․
▼ Եթե սերը զոհողություններ է պահանջում, ապա մի օր էլ հենց սերը կհայտնվի զոհասեղանին։
▼ Չկա զգացմունքների ավելի խոսուն նկարագրություն, քան այն, ինչ կապվում է կարոտի հետ։
▼ Ցանկություններն իրականություն են պահանջում․ ցանկանալ, բայց չգործելը ինքնասպանության պես մի բան է։
▼ Պատճառներ միշտ էլ կգտնվեն․․․
▼ Տղամարդիկ ավելի հակված են անձնային ու մասնագիտական աճ ունենալուն, և ընտանիք ստեղծելն իրենց կյանքի միակ հետաքրքրությունը չէ։
▼ Դու այդպես էլ չես գտնի քո երիցուկները, որովհետև նրանց փնտրում ես անցյալում, իսկ անցյալում ոչինչ հնարավոր չե գտնել։
▼ Զգացմունքը հագուստ չէ, որ խանութից գնես, հագնես կամ նվիրես ուրիշին․․․
▼ Ամեն լավ բանի հիմքում ինչ-որ մղիչ ուժ կա, որը հաճախ սեր է կոչվում։
▼ Փաստորեն միայն աստղագիտության մեջ է, որ Արևը մեկն է, մի հատ է, երկրի վրա արևներ շատ կան, միայն թե տեսնել է պետք, տեսնելու ցանկություն։
▼ Աշնանային մելամաղձոտ հիշողություններից ձերբազատվելու լավագույն միջոցը նոր ու լուսավոր հիշողություններ ստեղծելն է։
▼ Սիրող սիրտը ատամներով էլ կպահի իր սերը։
▼ Խոսքը սրտի արձագանքն է․․․
▼ "Դու նորից կքայլես անձրևի տակ՝ դանդաղ, մտամոլոր, առանց գլխարկի ու անձրևանոցի, ու ես նորից երանի կտամ անձրևի կաթիլներն․․․"
▼ Հիշողությունն այն հիմնաքարն է, որի վրա սևի ու սպիտակի վերաբերյալ ունեցած տեսանկյուններով տարի առ տարի կառուցվում է մեր իրական վերաբերմունքն այն կարճատև ժամանակահատվածի հանդեպ, որն անվանում են կյանք։
▼ Ասում են՝ կյանքը դպրոց է, պարզապես այդ դպրոցում ուսուցիչ չկա, որ սխալների ուղղում անի։ Սխալդ ինքդ պիտի հասկանաս։ Իսկ ցավը պետք է ժպիտով հաղթահարես ու շարունակես ժպտալ։
▼ Առհասարակ միշտ էլ կարելի է ապրել, նույնիսկ առանց ամենաթանկ մարդու, մարդն ընդունակ է ամեն տեսակի ցավի դիմանալու, Աստված մարդուն այդպիսին է ստեղծել․․․
▼ Հաճախ ամեն բան դասավորվում է այնպես, ինչպես իսկապես պետք էր, պարզապես դա գիտակցելու համար մի փոքր ժամանակ է հարկավոր։ Եթե չես հասել նրան, ինչին ձգտում էիր դեռ չի նշմարվում, թե ամեն բան ավարտված է։
▼ Հաճախ անծանոթի սրտանց ժպիտն ավելին է, քան բարեկամիդ պարտադրված ուրախությեւնը։
▼ Մարդու ունակություններն անսահման են, պարզապես երբեմն դրանք կիրառելու համար խթանիչ ուժ է պետք։
▼ Գուցե երջանկությունը սահմանում չունի, բայց երբ գլուխդ խաղաղ սրտով ես բարձին դնում, ի՞նչ է դա, եթե ոչ երջանկություն․․․․․
Ձեր Dark
★
2017-10-05 20:14:17Dark Δ'
2017-10-06 10:49:44★
2017-10-05 20:21:10★
2017-10-05 20:45:43Dark Δ'
2017-10-06 10:50:34★
2017-10-06 11:31:27Dark Δ'
2017-10-10 14:17:17★
2017-10-28 15:28:13Ruzanna
2019-01-23 21:18:59Qnarik Safaryan
2019-02-09 19:11:05Դարք Δ'
2019-02-11 17:02:59Նվարդ
2019-02-12 23:21:35Դարք Δ'
2019-02-13 14:19:11Grigoryan Melanya
2019-08-22 13:50:00❤...Իռ... ❤
2019-08-23 15:55:17