Սիրածս աշունը..♥
Ասֆալտապատ ճանապարհ...տեղ-տեղ անձրևի հետքեր ... Մայթերի եզրին կանաչ ու դեղնած տերևներով՝ «աշուն հագած» ծառեր... Աշնանային քամի ու մռայլ երկինք... բայց մռայլությունը բոլորովին չի խանգարում վայելել սիրածս աշունը։ ճանապարհի փոս ընկած հատվծներում լցված անձրևը իր մեջ արտացոլում Է ծառերին ՝ աշունը դարձնելով էլ ավելի կատարյալ ։
Կարելի է անվերջ նայել թափվող անձրևին, երբ կաթիլները ընկնում են պատուհանին ու կարծես տխրում, որ գետնին են ընկնելու... դանդաղ իջնում ու հավասարվում մյուս բոլոր կաթիլներին...
Իսկապես խորհրդավոր է աշունը..։ Նայելը բավարար չէ։ Աշունը զգալ է պետք ...
Ամեն անգամ երբ նայում եմ ուզում եմ նորից տեսնել։ Եվ ամեն անգամ, երբ «ապրում եմ» աշունը, ուզում եմ նորից ծնվել ։ Սիրում եմ անձրևը... ա՜խր, ինչպե՞ս չսիրել.. այն կարծես մոլորակին մաքրություն բերի։ Սիրում եմ անձրևի տակ թրջվել... աշունն եմ սիրում ... Թող միշտ աշուն լինի...
#Ես սիրում եմ անձրևը, բայց շատ ժամանակ անձրևանոցով եմ, որովհետև ֆենածս մազերն ավելի կարևոր են
#Մի քանի օր առաջ էի գրել, բայց մինչև տեղադրեցի՝ ձմեռն եկավ
Dark Δ'
2017-10-04 21:47:19Странная
2017-10-05 09:43:11Գայանե
2017-10-06 22:11:04