Copy SMS

ԷՄՈ ԱՐՎԵՍՏ. Մաս Առաջին - ԳՐԱՖՖԻՏԻ.

ԷՄՈ ԱՐՎԵՍՏ. Մաս Առաջին - ԳՐԱՖՖԻՏԻ. - emo, էմո, ռոք, ԳՐԱՖՖԻՏԻ, ենթամշակույթ, էմոներ, էմոկիդ

Գրաֆֆիտին պատերի կամ այլ մակերևույթների վրա ներկերով կամ այլ նյութերով արված պատկերն է: Գրաֆֆիտի է պատի վրայի յուրաքանչյուր մասնիկ, սկսած գրված բառերից մինչև ճոխ նկարները:


Պատմական աղբյուրներում այս տերմինը օգտագործվում է վաղուց, բայց առավել նեղ նշանակությամբ: Երբ խոսքը գնում է հնագույն էպիգրաֆիկ հուշարձանների մասին, ապա առանձնանում են «Գրաֆֆիտի» և «Դիպինտի» հասկացությունները: Դիպինտի նշանակում է ներկով գրություն, իսկ Գրաֆֆիտին «Քերծած» գրություն: Գրաֆֆիտի բառը առաջացել է իտալերեն graffiare բառից, որը թարգմանվում է «քերծել»: 
     Գրաֆֆիտիյի պատմությունը գալիս է վաղնջական ժամանակներից:

Այժմ լայն տարածում է ստացել Սփրեյ-Արտը, այսինքն Գրաֆֆիտին՝ Աերոզոլային ներկերով:

Էմո ենթամշակույթի նկարչության տարատեսակ է և խորապես փոխկապակցված է Էմո Արվեստի հետ: Էմո Արվեստին հարել է Նյու Յորքյան մետրոպոլիտենային Գրաֆֆիտիից: 20-րդ դարի սկբերից այն սկսեցին համատարած կիրառել գնացքներում, երկաթուղիներում, թունելներում և անցումներում, որոնք Էմո վայրեր են համարվում:

Այսօր Գրաֆֆիտին դեռահասական ամենատարածված Արվեստներից մեկն է: Այն համարվում է համաշխարհային արտահայտչամիջոց, պայքարի միջոց և հաղորդագրություն հասարակությանը: Գրաֆֆիտին այսօր քաղաքային ապրելակերպի անբաժանելի մասն է: Աշխարհի տարբեր քաղաքներում ապրում են Գրաֆֆիտի նկարիչներ, ովքեր իրենց քաղաքներում ստեղծում են իրական Շեդեվրներ:

Քաղաքային տարբեր վայրերում Արվեստի այս ուղղությունը համարվում է Վանդալիզմ և հակաօրինական է: Այն Ակտիվիզմն է արտահայտված Արվեստով: Գաֆֆիտին էապես համապատասխանում է Էմո Մշակույթին, որպես Նկարչություն, որովհետև այն Փակ է հասարակությունից և անհասկանալի լայն շրջանակներում: Այն կրում է մեծ խորհրդնշական իմաստ, որոհետև Գրաֆֆիտի-Արտում յուրաքանչյուր տար ունի իր նշանակությունը: 

 

Հետևեք մեզ ֆեյսբուքում՝՝ Emo Armenian

4

0

307