Copy SMS

Պատերազմած Հայաստանս

Պատերազմած Հայաստանս - պատերազմ, զինվոր, հաղթանակ:

Կյանքը մի անգամ է տրվում, 

Իսկ պատերազմները՝ 

Խախտել են կյանքի օրենքները,

Խախտել են մարդուն ի  վերուստ տրված՝

Ապրելու օրենքը:

Թե որոշ տեղեր,

Պատերազմներ հետո են եղել,

Իմ հայրենի Հայաստանը

Պատերազմով է ծնվել, 

Ստեղծումից մինչև այսօր, 

Մենք միայն դա ենք տեսել:

Մասնագետը իր ոլորտում

Գերազանց է ամեն հարցում,

Իմ հայրենի Հայաստանում

Մասնագետ են պատերազմում:

Թե՞ ինչու Աստված,

Մեզ այդ բախտը տվեց,

Ինչու՞ այդքան թշնամիներ նվիրեց,

Ինչու՞ ենք այսօր՝ անդադար կռվում,

Դա եկեք թողնենք Աստծուն:

Միայն գիտեմ, որ Հայաստանս

Մի բուռ հող է, արյան տակառ,

Հնուց տանջված ու տառապած,

Բայց ըմբոստ է ու շատ համառ:

Սակայն հնում հեշտ էր քիչ՝

Հաղթում էին հզորները,

Ֆիզիկապես ուժեղները,

Իմ Հայաստանն էլ հաղթում էր միշտ,

Քանզի չկա հայ մարտկից՝

Էլ ավելի քաջարի:

Հիմա բարդ է ավելի,

Էլ չեն կռվում ուժերով,

Հիմա կռվում են զենքերով՝

Ով ավելի քիչ ունի,

Նա է դառնում խոցելի:

Բայց իմ Հայաստանը 

Հիմա էլ չի նահանջում,

Մեր առյուծ զինվորները

Հիմա էլ տեխնիկայի դեմ են պայքարում:

Մեր տղաները սահմանին,

Իրենց կյանքի հետ խաղալով,

Պաշտպանում են Հայաստանը՝

Մեր հայրենի սուրբ երկիրը:

Ու այս դարում, որ ջահելները,

Պիտի կյանքը վայելեին

Եվ նոր դարձած չափահաս՝

Կյանքի ուղի մտնեին,

Դեռ չտարբերած լավը վատից,

Սուտը ճշտից, բարին չարից,

Առանց փորձի, առանց խոսքի,

Բանակ են գնում հայրենի:

Ու մի չնչին կյանք ապրած,

Մահն է գալիս նրանց դիմաց,

Դեռ շատ բաներ չտեսած՝

Մահ են տեսնում հանկարծ:

Ինչու՞ պիտի այդպես լիներ,

Ինչու՞ պիտի պատերազմը՝

Այդքան տղաների կյանք խլեր:

Դե հայ մայրեր ամուր եղեք,

Դեռ շատ օրեր պիտի ապրեք,

Սրտներդ պինդ, աչքներդ չոր,

Ձեր տղերքին դիմավորեք:

Կգա՛ օրը հավատում եմ,

Կգա՛ մի օր, երբ այլևս՝

Չենք լինի մենք տագնապի մեջ,

Չենք լինի մենք սարսափի մեջ,

Կգա՛ օրը, երբ Հայաստանս

Պատերազմը կդարձնի անցած էջ,

Կգա՛ այդ օրը ու թուրք, ազերին

Կնկնեն իրենց փոսը փորած:

Ու ես գիտեմ Հայաստանս

Ամուր կանգնած,

Լինելու է այն երկիրը՝

Որտեղից սկիզբ է առնում խաղաղությունը:

3

0

33