Copy SMS

Առուն հլու կվարարի

Առուն հլու կվարարի - Բանաստեղծություններ, Ցունամի


Քո հերթական 
տաք խոսքերն են,
Որ հնչում են
Արթուն ունկիս`
Որպես աղոթք...

Այս էլ արդեն 
Քանի գիշեր
Անուրջներս
Թեքվում են լուռ
Քո մով առուն...
Եվ ոչ մեկը դեռ չգիտի`
Այդ առուն, ե՞րբ կվարարի...

Լուռ կնստեմ
Քո առվի մոտ
Ու խուլ ձայնով
Կկրկնեմ
Աղոթքը քո....

Հանգստությու՜ն...

Եվ չեմ զգա, 
թե այդ ինչպես
Օրը թեքվեց
Մութ գիշերվա։

Միայն այն ժամ,
Երբ քուն մտնեմ,
Առուն` հլու 
Կվարարի։



Ցունամի
27.08.2017թ.

3

0

97