Copy SMS

Ես շնորհավորել Չգիտեմ


Հայրենիք, ուր ժողովրդի մեծամասնությունը հայրենասեր է դառնում 24 ժամով, կամ էլ երբ սահմանում կռիվ է սկսում:
Հայրենիք՝ ուր ամեն սեղան նստող խմում է զինվորի կենացը: Իսկ Բանակում մեկը մյուսի վրա զենք է բարձրացնում:
Հայրենիք, որի սերունդը սոցկայքերից է կախված :
Հայրենիք՝ ուր լռությունը փող արժե... իսկ անկեղծությունը մահ արժե...

Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել քեզ՝ Հայերենիք, որ նույնիսկ այս 26 տարիների ընթացքում, դու ոչ մի դաս այդպես էլ չսերտեցիր: Ու քո ժողովուրդն էլ նման է էն ծույլիկ աշակերտի, որ ինչքան էլ սովորացնես մեկ է չի սովորի:

Մի երկիր, ուր գերեզմանոցում բացվում է ավտոմեքենայի լվացման կետ: Իսկ մարդիկ գալիս են մեքենաներով՝ երաժշտույունը ամենաբարձրի տակ դրած (հայկական զուռնա դհոլով) և սկսում են լվանալ ավտոմեքենաները: իսկ 100 մետր այն կողմ, մեկը ցավն է երգում իր մեջ՝ գերեզմանաքարի վրա.... և սա մեր Հայրենիքն է...սա Հայաստանն է...

Նշում ես քո 26-րդ տարին անկախության... բայց ինչից ես անկախացել, ես այդպես էլ չհասկացա... երբ քո ամեն մի քայլ հազար ու մի վայրերից աչքերը չռած հետևում են ու հրամայում....

Ես շնորհավորել չգիտեմ...ամեն դեպքում...ևս մեկ տարով ծերացար...


Ցունամի
21.09.2017թ.

3

2

146

  • Գայանե
    2017-10-19 16:49:31
    Բրավո, բրավո ամեն ինչ ասցիք այս մի քանի տողով: Ցավալի իրականություն, սա մեր ներկան է, մեր ապագան ու տանում է դեպի կործանում: <<Հայրենիք, որի սերունդը սոցկայքերից է կախված >>, այո միանգամայն համաձայն եմ:
  • Верьвсебя
    2017-10-26 03:24:32