Copy SMS

Մայրս սիրտս է դարձել

Մայրս սիրտս է դարձել - Բանաստեղծություններ, Ցունամի

Խաղաղ, անուշ հուշերս
Տուն են դարձել այս գիշեր,
Ժիր մանուկ եմ կրկին ես,
Տունս լի է երգ ու սեր։

Մայրս քնքուշ ու բարի
Համբույր տվեց հոգեթև,
Երջանիկ եմ ես կրկին,
Տունս լի է ջերմ արև։

Մանկան անուշ հուշերում
Վազվզում էի, երգ ու պար,
Ես` մանկացած հեքիաթում,
Սիրտս մեծ էր, մի աշխարհ։

Արև ծագեց աշխարհում,
Նինջն ավարտվեց գիշերում,
Ա'խ թե քիչ էլ երկարեր,
Սիրտս կարոտը առներ։

Մեծացե՞լ եմ, չգիտեմ,
Մորս գիրկն է փոքրացել,
Նրան պիտի ես կրգեմ,
Մայրս սիրտս է դարձել։


Ցունամի
05.10.2017թ.



7

0

129