Ես դեռ իմ մեջ պահում եմ մեր աշունը, Որ այս անգամ աշխարհի վրա իջավ օտարի պես: Շնչեց քաղաքը աշնան անծանոթ ծանր օդը, Եվ ես քեզ չճանաչեցի այս աշնան օդի պես...
Սեղմում է ուժեղ ամենն, ինչ մնաց քեզնից հետո, Չեմ գրում էլ ոչինչ՝ դատարկությունն է ճիչ: Ես արդեն անգիր եմ արել. մենք անթերի չենք... Ինչպես ինձ ու քեզ օտարացած այս աշունը...
Ես քեզ այլևս չեմ փնտրում. դու գնացիր՝ Թողնելով քո ծիծաղը այս պատերի մեջ: Ես հոգնել եմ հիշելուց. Չվերադառնա՛ս... Իսկ այս աշունը կմնա մեզ օտարացած:
YANA
2017-11-10 21:04:11valka
2017-11-11 13:45:24Harbecox
2017-11-20 15:41:20