Copy SMS

Գտնված երազ

Գտնված երազ - գտնված, երազ, աղջիկ, ծերուկ

- Դու դեռ չե՞ս քնել: Չէ՞ որ
արդեն գիշեր է:

- Պապիկ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան: Դու ամեն ինչ գիտես: Ասա, որտե՞ղ են նրանք ապրում:
- Քնիր, թոռնիկս: Հիմա ուշ է: Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը: Բարի գիշեր: Քնիր, քնիր բալիկս:
- Իսկ դու՞:
- Էհ, թոռնիկս, ես ծերությունից կորցրել եմ քունս:
- Խեղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել: Եթե ես կարողանայի գտնել այն
:


Գտնված երազ - գտնված, երազ, աղջիկ, ծերուկ-Ինչո՞ւ ես լալիս, ծերուկ:
- Ինչ-որ մի բան սխալ է: Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում, և ես հոգնե՜լ եմ…Իսկ դո՞ւ ով ես:
- Ե՞ս: Աղջիկ:
- Աղջի՞կ: իսկ ի՞նչ է այդ:
- Այդ ես եմ:
- Մմմմ, որտեղի՞ց դու եկար:
- Ես եկա իմ սենյակից: Այս նկարը այնտեղ է կախված:
- Ի-իսկ ինչպե՞ս դու հայտնվեցիր նկարի մեջ:
- Ինձ օգնեցին թիթեռնիկները:
- Ուրեմն, դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ:

Գտնված երազ - գտնված, երազ, աղջիկ, ծերուկ-Ի՜նչ բարձր է կախված նկարը… Ահա…
- Սա ի՞նչ է:
- Սա՞: Նկար:
- Գիտեմ, որ նկար է: Իսկ ինչո՞ւ այնտեղ արև չկա: Որորվհետև այս նկարում գիշեր է:
- Գիշե՞ր: Իսկ դա ի՞նչ է:
- Գիշե՞րը… Գիշերը արևը մայր է մտնում, և դուրս է գալիս լուսինը: Գիշերը…
- Խնդրում եմ, տար ինձ այնտեղ: Ես երբեք չեմ տեսել գիշեր:

-Գնանք: Ես քեզ ցույց կտամ գիշերվա հրաշքները: Գիշերը երկնքում աստղերն են շողում: Տեսնո՞ւմ ես: Գիշերը թեթև զով է իջնում երկրի վրա: Տես, աստղ է ընկնում: Շուտ, շուտ մի բան մտածիր, անպայման կկատարվի: Վա՜յ, ծերո՜ւկ: Էս ո՞ւր կորավ: Ծե-րո՜ւկ:…
- Բարի գիշեր, ծերուկ: Ի՜նչ լավ է, որ օգնեցի քեզ: Ա՜խ, եթե ես կարողանայի գտնել իմ պապիկի քունը...

Բարի լույս, պապի՜կ:
Բարի երազներ և ձեզ ամենքիդ, և ձեզ բոլորիդ բարի լո՜ւյս

3

2

101

  • Գայանե
    2017-11-12 14:13:27
    Շատ եմ սիրում այս մուլտֆիլմը