Copy SMS

Մի բարի երազ

                                           Մի բարի երազ - մի, բարի, երազ, ու, մի, ջերմ, արևԼուսնկա գիշերվա հասարակ լույսին,
Աչքս դեմ առած երկնքի ուսին,  
Զգում եմ շունչը սառը գիշերի,
Հիշում եմ բարի օրերը իմ հին:

Աչքերիս առաջ նոր աստղեր եկան,
Ու գտա ես քեզ այդ աստղերի մեջ,
Աստղի պատկերով սիրտս քեզ գտավ,
Սիրտս քեզ գտավ բյուր աստղերի մեջ:

Գուցե՞ երազ է կամ ինչ-որ ցնորք
Կամ մի ուրվական խաղում է ինձ հետ,
Դու շատ հեռու ես ինձնից հեռավոր,
Գուցե՞ կարոտից ցնորվել եմ ես:

Աստղերն են խաղում ամբողջ երկնքում,
Սակայն աչքերս տեսնում են գեթ  քեզ,
Աստղերի շողից իմ հոգին մրսում,
Կարոտից այրվում ու կանչում է քեզ:

Նայեցի երկար նայեցի անվերջ
Ես ամբողջ գիշեր լույս երկինք տեսա,
Լույս աչքեր տեսա  վառ երկնքի մեջ,
Քո ջինջ ժպիտը աստղերում գտա:

Երանի տեսնեիր իմ այդ երազը,
Որ ես տեսնում էի արթուն աչքերով,
Ա՜խ ինչքան վատ է որ թանկ երազը,
Տեսնում ենք մենակ  ու թաց աչքերով:


Լուսնկա գիշերվա հասարակ լույսից,
Աստղերը հոգնել խոր քուն էին մտել,
Խոր քուն էր մտել ցնորքն իմ բարի,
Սակայն կարոտս դեռ փնտրում էր քեզ


Լուսինե Պեպանյան

10.11.2017թ.




3

0

135