Աշնան առավոտ
Առավոտ է՝ թախծոտ ու մռայլ,
Աշնան առավոտ:
Քամին մեղմիկ օրորվում է,
Տերևները ծանր տնքում են:
Աշնան առավոտ է՝
Թախծոտ ու մռայլ:
Ո՛չ մի թռչուն, ո՛չ մի կենդանի չկա,
Որ ուրախ երգեն ու պարեն,
Կարծես հավիտենական անդորր է իջել
Երկրի վրա:
Այն ուրախ ճիչերն ու ձայները այլևս չկան,
Որ լսվում էին միշտ առավոտյան:
Առավոտ է՝ թախծոտ ու մռայլ
Աշնան առավոտ:
Գայա Հայկազ