Copy SMS

Անհաս կարոտը

Անհաս կարոտը - Պապիկիս, հեքիաթներին, մնացի, կարոտ

 



Նայում եմ պղտոր,մռայլ ու պիղծ երկնքին,
Այնտեղ ես որոնում եմ ջինջ պատկերդ պապ,
Ողողելով շիրմաքարդ արցունքով դառնագին,
Զգում եմ, որ կոտրվել է սիրտն իմ ու աղջկադ:


Քեզ գողացավ երկինքս,
մեզ բաժանեց ժամանակի սլացքով,
Էլ չէի պահում երազանքս,
Ամեն աստղի ընկնելով:


Քեզ տարավ, որ կարոտ մնամ խոհեմ հայացքիդ,
Որ ականջ չդնեմ սեգ ձայնիդ ու ճիշտ խրատիդ,
Տարավ,որ աչքերիս հավերժական արցունք նվիրի,
Որ մորս միայնակ ու դժբախտ դարձնի:


Ատում եմ երկինքն իր բոլոր գույներով,
Թվում է, թե պիտ մեռնեմ  սիրո մեծ կարոտով,
Խրոխտ ձայնդ լսելով հեռվից,
Ուզում եմ փախչել ինքս իմ մտքերից ու հուշերից:
 


Կուզեմ գաս անքուն աչքերիս հյուր,
Վառել եմ հոգուս, վառ աստղերը բյուր,
Պահել եմ խորիմաստ ժպիտդ ամուր,
Պահել եմ քեզ մարդկանցից ահասարսուռ:


Ուզում եմ կողքիս քո շունչը զգամ,
Ուզում եմ զարմանքից լուռ համրանամ,
Ուզում եմ վառածս մոմի լույսի տակ,
Տեսնեմ ստվերդ իմ պահապան հրեշտակ:


Հոգիս միայնակա,լուռ արտասվում է,
Իմ սրտի խորքում ցրտաշունչ աշուն է,
Քամին փչումա,անձրևը մաղում, իսկ մայրս դառը հեկեկում,
Աշնան վերջին տերևները շիրմաքարդ են ծածկում:


Պապ' անցյալը ետ բերել անկարող եմ,
Անհեթեթ է որքան էլ որ Աստծուն խնդրեմ, 
Ես էլ լավ գիտեմ,հեքիաթը իրականություն չի դառնա,
Իմ սերը քո հանդեպ երբեք չի քարանա:


Որպես հավերժ մի վառ աստղ,կյանքից դու լուռ հեռացառ,
Մեզ կես չափով որբ դարձրեցիր,ցավ ապրելով հեռացար,
Դրսում տեսնողն անհայր կոչեց,հաստատ գիտեմ հերքեցիր,
Որպես հավերժ մի վառ աստղ, կյանքից դու լուռ հեռացար:


Ամեն անգամ նայելով պատկերդ ծեծված հին քարին,
Հիշում եմ,թե քանի -քանի անգամ  ես, մրմնջել կյանքի երգը սին,
Այսօր կյանքն է ինձ աստի ու ցավոտ հարվածներ հասցնում,
Ամեն վայրկյան քո կարիքն ու պակասն եմ զգում:


Դու ես կյանքիս պայծառ լույսը, որը երբեք չի մարի,
Պապ խնդրում եմ, գոնե երազիս գեթ մի պահ այցի արի,
Արի խոսենք մեզնից, կյանքից, ֆիլմից ու դերասաններից,
Արի մի քանի վայրկյանով լուռ անէանանք այս աշխարհից:


Քեզ խնդրում եմ հոգիդ կապիր իմ հոգու հոտ,
Լսելով ամեն մի խոսքս,  ինձ տար քեզ  հետ,
Ամուր բռնիր իմ ձետքը,մթությունից շատ եմ երկչում,
Ինձ սպանում է, ահա մի հարց "ԱՅՍՔԱՆ ՏԱՐԻ ՈՆՑ ԵՍ ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ԱՊՐՈՒՄ":


Սրտիս հորիզոնը անեզերք ու անհուն է,
Դրսում աշնան արևա,իսկ հոգիս մրսում է,
Օրերս մութ ու անելք մի բարդ լաբիրինթ է, 
Կյանքիս պատմությունը չգրված հեքիաթ է:


   Էմմա Գրիգորյան  
 11.19.2017

2

1

977

  • Գայանե
    2017-11-27 13:29:07
    Անհնար էր մինչև վերջ կարդալ, Աստված թող պահի ու պահպանի բոլոր ծնողներին: