Copy SMS

Դժբախտ բախտի տերը...Ես... Մաս1

Կողքիս այդպես էլ չեն մնում նրանք, ում սիրում եմ...

Դժբախտ բախտի տերը...Ես... Մաս1 - սեր, դժբախտ եմ ես, չկանք էլ





Ես մեղավոր եմ ամեն ինչում։ Ես երևի երբեք էլ չեմ հասկանա թե ինչու է կյանքը միշտ ինձանից խլում երջանկությունս... Դու ստիպեցիր սիրել քեզ, ես չէի ուզում... Դու ամեն ինչ արեցիր, որ ես սիրահարվեմ քեզ, քեզնով ապրեմ, իմ կյանքի միակ հասկացված իմ սեր))) Ես քեզ սիրահարվեցի այնպես, որ անգամ ես չէի հավատում, որ կարող եմ սիրել նման սիրով... Ես անկարող դարձա իմ զգացմունքների մեջ։ Խելագարի պես եմ սիրել... Հիշու՞մ ես.. Խոստումդ.. եթե չսիրեմ էլ միևնույն է կամուսնանամ... Դու ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն էիր դարձրել, ինձ համար աշխարհը սկսվում ու սահմանափակվում էր քեզանով, դու և միայն դու.։ Ես կարծես բանտարկված լինեի քո սրտում, բայց ինձ դուր էր գալիս այնտեղ ցմահ մնալու գաղափարը... Քո շնորհիվ ես խելացի եմ դարձել)) Հա, ) Դու ինձ կյանքի դասեր ես տվել, բացատրել ու սովորեցրել ամեն բան։ Ինձ մտածել ես սովորեցրել)) Ես քո շնորհիվ ճիշտ ճանապարհ էի ընտրել՝ շեղվելով իմ սխալ ուղուց։ Ամբողջ կյանքս քեզ պարտական կլինեմ, այդ դասերի համար))) Ես ամեն ճիշտ ու սխալը քեզանից եմ սովորել։ Մեր պատմությունը ամբողջական գրելու համար ինձ 1000 թերթն էլ բավարար չէ։ Ես երբեք իմ գրած բանաստեղծությունները ոչ մեկի համար չեմ կարդացել, բայց դու ինձ համար 2րդ ԵՍ ես եղել, գրել ու անմիջապես կարդացել եմ քեզ համար։ Ես միշտ քեզ պատմում էի իմ բոլոր մտքերի ու պլանների մասին, դու լսում էիր ու ասում ՝ "Հա, իմ աղջիկ" ։ Ցավոտ ա էտ մասին անցյալով գրելը... եթե կարդում ես, գիտեմ, որ քեզ համար էլ ցավոտ կլինի։ Մինչև հիմա պահում եմ տվածդ վարդի ցողն ու տերևները.. մտածում էի մի քանի տարի անց ցույց կտամ ու կհիշենք լավ օրերը.... Մենք հազար կարծիք թողեցինք մեր մեջքի հետևում ու ձեռք ձեռքի տված առաջ գնացինք։ Մենք ամեն ինչի միջով անցանք։ Հիշու՞մ ես, սկզբում ամաչում էինք իրար հետ խոսելուց, բայց հետո մենք մի մարդ դարձանք ու աշխարհը պտտվում էր մեր շուրջ։ Երեկոյան ժամը 9ին մենք արդեն պատրաստ էինք խոսելու))) .. Շարունակելի...

4

0

101