Copy SMS

Որոնածս

Որոնածս - Բանաստեղծություններ, Ցունամի

Որոնում եմ
Տու՛ր պաստասխանը, 
Մի թաքցրու ինձնից:
Ինքս անծանոթ եմ ինձ… 
Որոնում եմ ժամանակ, 
Ժամանակ՝ գտնելու որոնածս,

Որոնում եմ… 
Խոսքերի մեջ բառ, 
Մտքերում՝ լույս, 
Գրչի մեջ՝ թանաք, 
Որ գրեմ որոնածս,

Կամ մատիտ, 
Որ նկարեմ որոնածս, 
Ու ՞ր է թուղթը, 
Որտե՞ղ ես պահել մտքերս, 
Հարկավոր են հիմա շատ... 

Ժպի ՞տ, Երազա ՞նք,
Չէ՛, ես ապրում եմ, 
Իսկ ժպտալ, երազել 
Կարող են միայն 
Մահացածները… 

Ծիծաղու՞մ ես, 
Հասկանալու համար 
Ծիծաղելը դեռ շատ քիչ է, 
Իսկ ինձ հասկանալու համար 
Տու՛ր պաստասխանը որոնածիս:

Թափթփված է ամեն ուր, 
Ամենուր է որոնածս, 
Մատնացու՛ յց արա, 
Աչքս մտցրու՛ 
Չգտնված որոնածս 

Քայլում եմ….մտքիս մեջ 
Թերթում հատ-հատ 
Անջնջելի թերթերը, 
Ու՞ր ես պահել որոնածս, 
Իսկ գուցե փնտրել սրտիս մե՞ջ... 
Բայց արյունից բացի
Ի՞նչ կգտնես սրտիս մեջ, 

Իսկ գուցե գաղտնազերծե՞լ 
Զարկերը Մորզեի… 
Գուցե՞ նա ինձ հուշի որոնածս: 

Իսկ գուցե քեզ մո՞տ է, 
Քո մե՞ջ է ապրում որոնածս, 
Որ չես բացահայտում, 
Թաքցնում ես ամեն կերպ 
Չձևավորված որոնածս….



26.03.2016
Ցունամի


3

2

71