Copy SMS

Այդ 7 ամիսը քեզ խլեց ինձանից...մաս2

Այդ 7 ամիսը քեզ խլեց ինձանից...մաս2 - Սեր, անցյալ, երջանկություն,


Խոսում էինք մինչև գիշերվա 3ը ու չէինք զգում ոնց էր ժամանակը անցնում... Իսկ հիշու՞մ ես, որ մեկ-մեկ չէի դիմանում ու քնում էի.. Դու խոսում էիր իսկ ես քնում էի)) Առավոտյան էլ ջղայնանում էիր, որ առանց բարի գիշեր ասելու քնեցի)) Անտանելի էր չէ՞, երբ առանց բարի գիշեր էինք քնում)) Էտ անկարելի էր... !!! հաա՜, մի բան էլ հիշեցի.. ոնց էիր համոզում ինձ, որ սիրումես, ոնց էիր համոզում, որ համաձայնությունս տամ։ Ասում էիր ինձ համար ամեն ինչ կանես, ամեն ինչ քո հնարավորության սահմաններում, որ երջանիկ լինեմ քեզ հետ։ ...

Մոտենում էր քո բանակ գնալու ժամանակը, դու ուզում էիր համոզված լինեիր, որ ես կսպասեմ քեզ, ուզում էիր, որ ես քոնը լինեի...միայն քոնը.. Համոզելդ երկար չտևեց, չնայած, որ իմ չհամաձայնվելու դեպքում, ես կարող էի կորցնել քեզ, ես գետնին հավասարեցրի իմ ինքնասիրությունը, միայն թե քեզ չկորցնեի... ես տրվեցի քեզ... մոռանալով իմ արժանապատվության մասին,,, ես ինձ զոհաբերեցի հանուն քեզ ու հանուն մեր սիրո։ Մենք էլի շարունակում էինք սիրել իրար նույն ձևով, բայց քիչ-քիչ ամեն ինչ սառույցի էր վերածվում։ Ամեն օր նոր կռիվ բայց կռիվների կողքից երևացող մեծ ու անսահման սեր.. ամեն ինչ հարթվում էր, մենք միշտ հասկանում էինք իրար, որովհետև վախենում էինք կորցնելուց։ Ու մի օր պարզվեց ինձ համար ամենացավալի բանը, որից միշտ վախեցել եմ։ Քո ծնողները չեն ընդունում ինձ... Իսկ պատճառը մեր տարիքային տարբերություններ.. այն 7 ամիսը, որ քեզանից շուտ էի ծնվել... ու այդ 7 ամիսը ինձանից խլեց քեզ։ Դու անկատար թողեցիր իմ բոլոր երազանքները.. ես իմ հարսանեկան զգեստն էի ընտրել հիշու՞մ ես... Էտ հեչ)) մենք միասին միլիոն ու կես նպատակ ունեինք, բայց դրանք էլ հեչ)) Որովհետև ես քեզ հետ լինելու համար ուսում չստացա, չսովորեցի երազածս մասնագիտությունը ՝ երազածս տեղում։ Ես հանուն քեզ բոլորին դեմ գնացի, իսկ դու այդ 7 ամսվա տարբերության համար ինձ թողեցիր, դու մեկ ժամում մոռացար մեր անցած ճանապարհը , մեր սերը.. ամեն ամեն ինչ... ու չնայած ես քեզանից մեծ էի, բայց կար ժամանակ, որ քո պստիկն էի) պստի աղջիկը, քո մուկը... Այդ 7 ամիսը քեզ խլեց ինձանից...մաս2 - Սեր, անցյալ, երջանկություն, Դու խոստացել էիր պայքարել, բայց հանձնվեցիր մի փոքր դժվարությունից։ Դու ինձանից ստացար այն ինչ պետք էր, դու ինձ ստացար, ու հպարտանում էիր ասելով, թե ՝ ես պայքարեցի ու հասա իմ աղջկան... բայց պայքարը դեռ նոր էր սկսվում, իսկ դու դեռ չսկսած արդեն հանձնվեցիր։ Դու խոստացել էիր ինձ երջանիկ դարձնել, բայց նոյեմբերի 27ին, այդ դժբախտ օրը ինձ երջանկություն մաղթեցիր, ասելով թե ես ավելի լավին եմ արժանի... Ես լավին չեմ ուզում ախր,, ինձ դու ես պետք, միայն դու, քո բոլոր թերություններով հանդերձ։ Ու հիմա սրտիս ցավին հպարտություննա մխիթարում, բայց քեզ կորցնելուց հետո կարծես կես մարդ եմ դարձել,,, հա իրոք.. ինձ թվում ա մի բան ներսումս կոտրվելա , չգիտեմ ինչ որ մի բան կիսատ է թվում, սիրտս միշտ արագ է զարկում... հաա, երևի բացակադ եմ զգում.. Դէ լավ, ես այլևս ոչինչ չունեմ գրելու, բայց քեզ ասել եմ , որ միշտ սպասելու եմ զանգիդ.. միայն թե չուշանաս։ բայց քեզ կներես, երջանկություն մաղթել չեմ կարող ... Եթե ես չլինեմ կողքիդ, ուզում եմ, որ դու ոչ մի սեր չվայելես..՛ ուզում եմ զղջաս արածիդ համար.. ինձ այս վիջակում թողնելու համար.. Միևնույն է ես երբեք երջանիկ չեմ լինի... Մնաս բարով իմ սեր.. ես քեզ միշտ կսիրեմ.։♥

3

0

105