Copy SMS

Չորս Մեծ Մոլորությունները

Չորս Մեծ Մոլորությունները - Չորս, Մեծ, Մոլորությունները


  


Պատճառը և հետևանքը խառնելու մոլորությունը:

 Չկա ավելի վտանգավոր մոլորություն, քան հետևանքը պատճառի հետ խառնելը. ես այն անվանում եմ բանականության բուն ապականությունը: Չնայած դրան`այդ մոլորությունը պատկանում է մարդկության ամենահին և ամենանոր սովորություններին. այն մեր միջև նույնիսկ սրբացված է, այն "կրոն", "բարոյականություն" անունն է կրում: Յուրաքանչյուր դրույթ, որ ձևակերպված է կրոնի ու բարոյականության կողմից, պարունակում է այն. քրմերն ու բարոյականության օրենսդիրներն են բանականության այդ ապականման հեղինակները:-Բերեմ մի օրինակ. ամեն ոք գիտի հռչակավոր Կորնարոյի գիրքը, որում նա իր աղքատիկ դիետան է խորհուրդ տալիս, որպես երկար ու երջանիկ,-նաև առաքինի,-կյանքի դեղատոմս: Քիչ գրքեր կան, որ կարդացված են, այն դեռ հիմա էլ Անգլիայում տպագրվում է տարեկան մի քանի հազար օրինակով: 

Չորս Մեծ Մոլորությունները - Չորս, Մեծ, Մոլորությունները

Ես կասկած չունեմ`թերևս ոչ մի գիրք (հասկանալի է, չհաշված Աստվածաշունչը) այդքան չարիք չի պատճառել, այդքան կյանքեր չի կրճատել, ինչքան այդ այնքան բարեմիտ Curiosum-ը:  Դրա հիմնավորումը` պատճառը հետևանքի հետ խառնելը: Ազնիվ իտալացին իր երկար կյանքի պատճառը տեսնում է իր դիետայի մեջ. մինչդեռ երկար կյանքի նախապայմանը`նյութափոխանակության արտակարգ դանդաղությունը, աննշան ծախսումն էր նրա աղքատիկ դիետայի պատճառը: Նա ազատ չէր քիչ կամ շատ ուտելու մեջ, նրա ժուժկալությունը "ազատ կամք" չէր. նա հիվանդանում էր, երբ շատ էր ուտում: Բայց ով ծածան չէ, նրա համար ոչ միայն լավ է, այլև անհրաժեշտ է կարգին ուտելը: Մեր օրերի գիտնականը, իր նյարդային ուժի արագ ծախսմամբ, իրեն կկործաներ Կորնարոյի այդ re'gime-ով: Grede experto

Չորս Մեծ Մոլորությունները - Չորս, Մեծ, Մոլորությունները

Ամենաընդհանուր բանաձևը, որն ընկած է յուրաքանչյուր կրոնի և բարոյականության հիմքում, պատվիրում է. “Արա այս կամ այս, մի արա այս և այս- ու դու երջանիկ կլինես: Հակառակ դեպքում…”: Յուրաքանչյուր բարոյականություն, յուրաքանչյուր կրոն այս հրամայականն է,-ես այն կոչում եմ բանականության ժառանգական մեծ մեղքը, անմեռ անբանականությունը: 

Չորս Մեծ Մոլորությունները - Չորս, Մեծ, Մոլորությունները

Կեղծ Պատճառականության մոլորությունը:

Բոլոր ժամանակներում հավատացել են, թե գիտեն`ինչ բան է պատճառը, բայց որտեղից ենք վերցրել մենք մեր գիտելիքները? Ավելի ճիշտ`մեր հավատը, թե մենք այդ գիտենք: Հռչակավոր “ներքին փաստերի” ոլորտից, որոնցից ոչ մեկը ցայժմ իր փաստացիությունը չի դրսևորել: Մենք ինքներս մեզ կամքի ակտի մեջ պատճառական ենք կարծել. Մենք առնվազն կարծել ենք, թե այստեղ պատճառականությունը դեպքի վայրում բռնել ենք:  Նմանապես չեն կասկածել, որ արարքի ողջ antecedentia-ն, նրա պատճառները կարելի է փնտրել գիտակցության մեջ և դրանք, որոնելու դեպքում, այնտեղ կգտնվեն-որպես “շարժառիթներ”, չէ որ այլապես մենք ազատ չէինք լինի այն գործելու, նրա համար պատասխանատու չէինք լինի: Վերջապես` ով կվիճի, որ միտքը պատճառվում է, որ “Ես”-ն է միտքը պատճառում… Այս երեք “ներքին փաստերից”, որոնց պատճառականությունը երաշխավորելի է թվացել, առաջինը և ամենահամոզիչը որպես պատճառ կամքի փաստն է. Որպես պատճառ գիտակցություն “ոգու” հղացքը, իսկ էլ ավելի ուշ որպես պատճառ Ես-ի “սուբյեկտի” հղացքը ծնվել են միայն հետագայում, այն բանից հետո, երբ կամքի պատճառականությունը հաստատվեց որպես տրված, որպես էմպիրիա… Այդ ընթացքում մենք ավելի լավ ենք մտածել այդ հարցի մասին: Մենք այսօր այդ ամենից ոչ մի բառի չենք հավատում: “Ներքին աշխարհը լիքն է ուրվականներով ու թափառող կրակներով. Կամքը դրանցից մեկն է:

Չորս Մեծ Մոլորությունները - Չորս, Մեծ, Մոլորությունները

Կամքն այլևս ոչինչ չի շարժում, հետևաբար այլևս նաև ոչինչ չի բացատրում-այն դեպքերի լոկ ուղեկիցն է, այն նաև կարող է բացակայել: Այսպես կոչված “շարժառիթը”`ուրիշ մի մոլորություն է: Պարզապես գիտակցության մակերեսային երևույթ, արարքի ուղեկից, որն ավելի շուտ թաքցնում է արարքի antecedentia-ն, քան թե ներկայացնում դրանք: Եվ նույնիսկ “Ես”-ը: Այն հեքիաթ է դարձել, մոգոնանք, բառախաղ. Այն լրիվ դադարել է մտածել, զգալ և կամենալ… ինչ է հետևում սրանից? Ոչ մի հոգևոր պատճառ էլ գոյություն չունի: Դրա ողջ կարծեցյալ էմպիրիան գրողի ծոցն անցավ: Ահա թե ինչ է հետևում սրանից:-Եվ մենք սիրուն շահարկել ենք այդ “էմպիրիան”, մենք աշխարհը ստեղծել ենք դրա վրա, որպես ոգիների աշխարհ: Այստեղ աշխատել է ամենահին ու ամենաերկարատև հոգեբանությունը, այն ուրիշ ոչինչ չի արել. Ամենայն դեպք նրա համար գործողության էր, ամենայն գործողություն`կամքի հետևանք, աշխարհը նրա համար գործող անձանց բազմություն դարձավ, ամենայն եղելության տակ գործող անձ “սուբյեկտ” մտավ:  Մարդն իր երեք “ներքին փաստերը”, այն, ինչին նա ամենապինդն էր հավատում` կամքը, ոգին, Ես-ը արտապրոյեկցրեց իրենից,- նա “գոյություն” հասկացությունը նախ միայն դուրս քաշեց Ես հասկացությունից, նա “իրերն” իբրև գոյող ընդունեց ըստ իր պատկերի, ըստ որպես պատճառ Ես-ի իր հասկացողության: Ինչ կա զարմանալի?, որ նա ավելի ուշ իրերի մեջ միշտ գտնում էր լոկ այն, ինչ ինքն էր դրել նրանց մեջ:

Որպես պատճառ ոգու մոլորությունը խառնել իրականության հետ: Եվ դարձնել իրականության չափը: Եվ կոչել Աստված~

Չորս Մեծ Մոլորությունները - Չորս, Մեծ, Մոլորությունները


Երևակայական պատճառների մոլորությունը:

Վերցնենք երազը. Որևէ  որոշակի գործողության տակ, օրինակ, թնդանոթի հեռավոր կրակոցից, հետին թվով ինչ-որ պատճառ է խցկվում: Մինչդեռ զգացողությունը շարունակվում է`մի տեսակ ռեզոնանսով. Այն ասես սպասում է, մինչև պատճառի մղումը նրան թույլ է տալիս առաջին պլան դուրս գալ,-այսուհետև արդեն ոչ թե որպես դիտված, այլ “իմաստ”: Թնդանոթային կրակոցը հանդես է գալիս պատճառական կերպով, ժամանակի թվացյալ շրջված հոսքի մեջ: Ավելի ուշը, դրդապատճառավորումը, վերապրվում է սկզբում, հաճախ հարյուրավոր մանրամասներով, որոնք անցնում են կայծակի արագությամբ, հետևում է կրակոցը…

Չորս Մեծ Մոլորությունները - Չորս, Մեծ, Մոլորությունները

Մեզ երբեք չի բավարարում պարզապես լոկ փաստը`որ մեզ այսպես կամ այնպես ենք զգում, արձանագրելը. Մենք այդ փաստը թույլ ենք տալիս`այն գիտակցում ենք-միայն այն ժամանակ, երբ նրան դրդապատճառաբանման պես ինչ-որ բան ենք տվել:Հիշողությունը, որ նման դեպքերում, առանց մեր գիտության, սկսում է գործել, վերև է մղում նման կարգի նախկին վիճաակները և դրանց սերտաճած պատճառական մեկնությունները,-ոչ դրանց պատճառականությունը:

Որևէ անծանոթ բան որևէ ծանոթ բանի հանգեցնելը թեթևացնում, հանգստացնում, բավարարում է, բացի այդ`իշխանության զգացում է տալիս: Այն, ինչ անծանոթ է, իր հետ բերում է վտանգ, անհանգստություն, հոգս,-առաջին բնազդն ուղղվում է այդ անհաճո վիճակները վերացնելուն:

Բարոյականության և կրոնի ողջ բնագավառը մտնում է երևակայական պատճառների այդ հասկացության տակ:


Չորս Մեծ Մոլորությունները - Չորս, Մեծ, Մոլորությունները


Ազատ կամքի մոլորությունը:

Այսօր մենք այլևս ոչ մի համակրանք չունենք “ազատ կամքի” հանդեպ. Մենք չափազանց լավ գիտենք, թե ինչ բան է դա` աստվածաբանների ամենակասկածելի աճպարարությունը, որ գոյություն ունի, մարդկությանն իրենց իմաստով “պատասխանատու” դարձնելու նպատակով, այսինքն այն հենց իրենցից կախված դարձնելու…Ամենուրեք, ուր պատասխանատվություններ են փնտրվում, փնտրողը սովորաբար պատժելու և դատելու ցանկության բնազդն է: Ողջ հին հոգեբանության, կամքի հոգեբանության, նախապայմանն ընկած է այնտեղ, որ նրա հեղինակները, հին հանրությունների գլուխ կանգնած քրմերն ուզում էին իրենց համար պատիժների ենթարկելու իրավունք ստեղծել-կամ ուզում էին Աստծո համար դրա իրավունքը ստեղծել… Այսօր, երբ մենք հակառակ շարժման մեջ ենք մտել, երբ առանձնապես մենք` ապաբարոյապաշտներս, ողջ ուժով փորձում ենք աշխարհից կրկին հանել մեղքի հասկացությունն ու պատժի հասկացությունը, և հոգեբանությունը, պատմությունը, բնությունը մաքրել դրանցից, մեր աչքում գոյություն չունեն ավելի արմատական հակառակորդներ, քան աստվածաբանները, որոնք “աշխարհի բարոյական կարգ” հասկացությամբ շարունակում են գոյավորման անմեղությունը “պատժի” և “մեղքի” միջոցով վարակել:  Քրիստոնեությունը դահճի մետաֆիզիկա է…

 

 

 Չորս Մեծ Մոլորությունները - Չորս, Մեծ, Մոլորությունները

Իսկ ինչը կարող է լոկ մեր ուսմունքը լինել-Որ մարդուն նրա հատկությունները ոչ ոք չի տալիս, ոչ Աստված, ոչ հասարակությունը, ոչ նրա ծնողները և նախնիները, ոչ էլ նա ինքը: Ոչ ոք պատասխանատու չէ, որ նա ընդհանուր առմամբ գոյություն ունի, որ նա այսպես կամ այնպես է ստեղծված, որ նա հայտնվել է այս հանգամանքներում, այս միջավայրում: Նրա էության ճակատագրականությունը չի կարող ազատվել ճակատագրականությունից այն ամենի, ինչ եղել է և ինչ լինելու է: Նա սեփական որևէ մտադրության, կամքի, նպատակի հետևանք չէ, նրանով փորձ չի արվում հասնել ինչ-որ “մարդու իդեալի” կամ “եջանկության իդեալի” կամ “բարոյականության իդեալի”,- անհեթեթ է նրա էությունն ինչ-որ նպատակի մեջ գլորել ցանկանալը: Մենք ենք հորինել “նպատակ” հասկացությունը, իրականության մեջ նպատակը բացակայում է…Անհրաժեշտ ես, մի պատառ բախտ ես, պատկանում ես ամբողջին, ամբողջի մեջ ես,-չկա ոչինչ, որը կարողանար դատել, չափել, համեմատել, դատապարտել մեր գոյությունը, քանզի դա կնշանակեր դատել, չափել, համեմատել, դատապարտել ամբողջըՍակայն գոյություն չունի ոչինչ ամբողջից դուրս:

Չորս Մեծ Մոլորությունները - Չորս, Մեծ, Մոլորությունները

“Աստված հասկացությունը ցայժմ մեծագույն առարկություն է եղել գոյության դեմ…Մենք ժխտում ենք աստծուն, մենք ժխտում ենք պատասխանատվությունը աստծո մեջ. Դրանով մենք առաջին անգամ փրկում ենք աշխարհը:


2

0

98