Անանուն պատմություն
Մաս 1
26/02/2017
Այս ամսաթիվը իմ կյանքի ամենակարևոր ամսա-թվերից է։Հենց այս օրն էր, որ ես նստած լաց էի լինում իմ կյանքում տեղի ունեցած անախորժության պատճառով և այդ պահին ինձ նամակ եկավ ոմն անծանոթից։Որոշեցի պատասխա-նել։Ծանոթացանք ու սկսեցինք շբվել,որպես քույր և եղբայր։Եթե չեմ սխալվում մոտ 2 օր հետո ես որոշեցի լսել իմ «անծանոթ եղբոր» ձայնը։ՈՒ այս ամենից հետո սկիզբ առավ այն պատմությունը որի մասին ամեն օր քնելուց առաջ հիշում եմ, իսկ հիմա որոշել եմ գրել։ Գուցե շատ տարիներ հետո սա սկզբից կարդամ ու նորից հիշեմ իմ կյանքի ամենալավ պահերը։ Երանի այս պատմությունը անվերջ լինի, որ ես երբեք չդադարեմ ավելացնել գրվածքիս էջերն ու գրել «անծանոթ եղբերս» հետ ունեցած պահերի մասին։ Երանի դա հնարավոր լինի։ Ինչևէ շարունակենք։
Հետաքրքիր է, որ այդ օրը ես խաբեցի մերոնց լիցքավորում անելու նպատակով, որ լսեմ նրա ձայնը։ Բայց այդ ժամանակ նա կարելի է ասել ոչ ոք էր ինձ համար։ Զնագեցի․անկեղծ ասած առաջին խոսակցու-թյունը ինձ այդքան էլ դուր չեկավ , բայց նրա ձայնը գրավեց ինձ։ Զանգերն ու նամակները շարունա-կական բնույթ կրեցին և մտերմացրին ինձ ու Հրանտին։ Մենք դարձանք հարազատ մարդիք միմյանց համար։ Ես այնքան ուրաղ էի, որ իմ զինվոր ապերը իմ կողքին էր, ես այնքան վստահ էի, որ կյանքում չէր կարող լինել այնպիսի բան, որը կբաժաներ մեզ, ստիպելով այլևս չշբվել։
08/03/2017
Այո-այո մարտի ութ։ Առաջին անգամ տեսա նրան։ Այդ օրը նա առանց թույլատվության դուրս էր եկել ինձ շնորհավորելու։ Նա ինձ օծանելիք նվիրեց և դա առա-ջին նվերն էր նրա կոզմից։ Այդ ժամանակ էլ ինձ տղայի դեմքի միմիկաները դուր չեկան, բայց աչքերը աննման էին։Զորամասից դուրս գալը նույնպես դարձավ շարու-նակական։ Մեր մեջ կարծես անուր կապ էր ստեղծվել։ Մեր հանդիպումները հրաշալի էին։ Ես հպարտորեն քայլում էի զինվորական համազգեստով այդ տղայի հետ։ Կարճ ասած ամեն ինչ իդեալական էր մինչև այն պահը, երբ նա որոշեց միանալ իր նախկին ընկերու-հուն՝ Անիին։ Չգիտես ինչու այն միտքը, որ ինձ հետ խոսելուց հետո նա զանգահարելու է այդ աղջկան ինձ խելքահան էր անում։ Հավանաբար ես խանդում էի նրան։ Չնայած նաև ուրախ էի,որ նա երջանիկ էր ու չէի ուզում խանգարել։
Եկավ հունիսի 10-ը։Երջանկություն։ Իմ զինվորը զորացրվոց ։ Ես նորից նրան տեսա ու ինձ համար անտանելի էր, երբ իմացա, որ ինձ հանդիպելուց առաջ նա այդ աղջկա մոտ էր եղել։ Քիչ էր մնում որ չկարողա-նալով զսպել արցունքներս, պորթկաի։ Բայց թույլ չտվեցի, որ նա դա հասկանա։
Այդ օրը նա ինձ այնպիսի ակնարկներ էր անում, որ ինձ թվում էր, թե հետաքրքրում եմ նրան, բայց չէ որ նա սիրելի ընկերուհի ուներ։ Հետագայում պարզվեց, որ այդ սիրելի ընկերուհին դավաճանել է նրան։ Որից հետո նրա ակնարկներն դարձան հստակ խոստովանություն՝ սիրո խոստովանություն։Իհարկե դա շոկային էր ինձ համար ՝ ես չհավատացի և ի պատասխան թաքցրեցի իմ զգացմունքները՝ մերժելով նրան։ Հետո այնպես ստացվեց, որ ես հայտնվեցի հիվանդանոցում։ Նա չէր դադարում քայլեր ձեռնարկել իմ ուշադրությունը գրավելու համար։ Այդ ընդացքում նրա հոգատարությունը ապշեցրել էր ինձ։ Նա գալիս էր ինձ մոտ ժամերով նստում կողքիս ու հոգ տանում իմ մասին։ Այդ օրերին իմ ընտանիքը և հիվադանոցի անձնակազմը նրան սկսեցին ճանաչել ,որպես իմ ընկեր։ Բայց դա այդպես չէր։ Բոլորը ասում էին,որ ակնհայտ է, թե նա սիրում է ինձ։ Ես էլ սկսեցի հավատալ նրան և մտածում էի, թե ինչպես եմ ես ասելու իմ զգացմունքների մասին։Եթե չլիներ այդ հիվանդանոցը գուցե ես չկարողանաի հավատալ նրան։ Միայն տեսնել էր պետք թե ինչ խնամքով էր բարձը հարմարեցնում, ինձ համար ջուր բերում,ստիպում հաց ուտել ու տանում մաքուր օդ շնչելու ։ Հիվանդանոցի բակու էինք ։Նա գրպանից հանեց մի տոպրակ, որի մեջ իր մանկության լուսանկարներն էին և մի անկրկնելի բան,որը մինչև վերջ էլ կմանա ամենաթանկը ինձ համար։ Դա խաչ էր։ Խաչ՝ որը իրեն էր պաշտպանել ծառայության տարինե-րին։ Իսկ հիմա նա բերել և ինձ էր տալիս ՝խդրելով ,որ լավ պահեմ։ Ես այն երբեք չեմ հանում վզիցս,այն միշտ ինձ հետ է,դա անփոխարինելի բան էր ինձ համար,որը նա կարող էր տալ։ Խաչն ու նկարները նվիրելու օրն էր,երբ ես խեղճ տղային վերջապես թույլ տվեցի գրկել ինձ։ Հետաքրքիր պահ էր։Հիվանդանոցի դարպասների դիմաց նա ամաչելով գրկեց ինձ ու գնաց։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ես նույնպես բարձրաձայնեցի իմ զգացմունքների մասին և մենք սկսեցինք ընկերություն անել ու հանդիպել բոլորից թաքուն՝բոլորից հեռու։ Դեռ այնքան էլ երկար ժամանակ չէր ինչ ընկերություն էինք անում, երբ գնացինք քաղաքով զբոսնելու։ Առաջին զբոսանքը մարդկությամբ լի վայրում։ Մենք ուղղակի քայլում էինք իրար գրկած, բայց դա ինձ համար մեծ երջանկություն էր, հատկապես այն, որ ես զգում էի, որ նա իմ կողքին ժպտում է։ Հետո մենք նստեցինք նավակ ու նա սկսեց թիավարել,իսկ ես հիանալ նրանով։ Ինձ թվում է երբ մենք միասին ենք ոչինչ չի կարող պատահել, ինձ ոչինչ չի անհանգստացնում այդ պահերին։ Կարճ ասած ես անմոռանալի օր ունեցա։ Օրեր անց ես հանդիպեցի նրա մայրիկին։ Նույնիսկ նրա մայրն էր ինձ հարազատ թվում։ Այնքան բարեհամբույր ու լավ կին էր։ Բարեբախտաբար նրա մայրը հավանեց ինձ և դա ինձ հպարտանալու առիթ էր տալիս։
...
2017-12-02 22:04:47A
2017-12-02 22:33:44...
2017-12-03 03:31:49G.YAN
2017-12-02 23:38:02...
2017-12-03 03:32:24G.YAN
2017-12-03 15:39:24Rocker
2017-12-03 00:40:41...
2017-12-03 03:35:11Странная
2017-12-04 12:16:31...
2017-12-04 20:54:00Ցունամի
2017-12-09 15:00:56...
2017-12-09 22:06:17Ցունամի
2017-12-10 00:36:22...
2017-12-11 21:40:34Նվարդ
2019-02-12 20:22:43Նվարդ
2019-02-12 20:21:06