Կախարդանքի օր ❤
Բարև Քոփի, բարև Քոփի հայություն: Երկար ընդմիջումից հետո որոշեցի գրել:
Շուտով Ամանոր է, ուրախ տոն, որին ինձ թվում է բոլորն են սպասում, գրեթե բոլորը: Ինչպես ասում են Ամանորի շունչն արդեն կա մնում է ամանորյա տրամադրությունը:
Ամանորի գիշերը տարվա ամենակախարդական գիշերն է: Երազանքների կատարման գիշեր: Ամանորի կախարդանքն այցելում է բոլոր նրանց ովքեր հավատում են դրան:
Ուրախություն, ցնծություն, շամպայն, հրավառություն, ընտանիք, ընկերներ, ջերմ մթնոլորտ ահա ամանորը բնութագրող բառերը: Սկսեք հիմա նամակ գրել ձմեռ պապին անկախ ձեր տարիքից, հավատացեք ամանորյա կախարդանքին: Լավատեսությունը համենայն դեպս լավ բան է :
Սիրում եմ այն ամենը ինչ կապված է ամանորի հետ ամանորյա ֆիլմերից ու մուլտֆիլմերից մինչև փողոցների լուսավորությունը: Տոնածառ, խաղալիքներ, մրգեր, կոնֆետներ անգամ coca cola-ի գովազդ սրանք են Ամանորն ազդարարող նշանները:
Ինչպես ասվում է ռուսական << Тариф Новогодний >> ֆիլմում. << Ես ձեզ չեմ ճանաչում, դուք ինձ չեք ճանաչում, ես ուղղակի զանգել եմ ձեզ ասելու Շնոր-հա-վոր!!!! >>:
Ամանորյա կախարդանքով լի, Ձեր Radioactive
Dark Δ'
2017-12-04 21:49:35Radioactive
2017-12-04 21:58:13