Չկարդացած գրքերի փոխարեն...♥
Ձյուն ու ձմեռ, Ամանոր ու երազանքներ... ինձ համար գիրք կարդալու լավագույն եղանակը ♥
► Բաժանվեցին նրանք, թեպետ տղան շարունակում էր սպասել և սիրել։ Բայց նույնիսկ երջանկությանը մարդը չի կարող անվերջ սպասել։ Հոգնում է սպասելուց, մոռանում է սպասել։ Ու մարդը կամաց-կամաց հաշտվեց այն մտքի հետ, որ շուրթերի պատահական հպում էր այն համբույրը, որ կարող էր պատահել ամեն մարդու հետ, երբ նա քսան-քսաներեք տարեկան է։ Դա հանգիստ բերեց նրա սրտին, բայց ցավը մնաց: Վարդգես Պետրոսյան «Ուշացած Երջանկություն»
► Ես աղոթում էի, որ նա առանց ինձ չկարողանա ապրել..
► Պետք է լացել բոլոր արցունքները մեկընդմիշտ…պետք է սպունգի նման քամել իմ մեծ, տխուր մարմինը ու թերթել այս էջը…պետք է մտածել ուրիշ բաների մասին…
► Միշտ խոսում են լքվածների մասին… իսկ դու երբևէ մտածե՞լ ես նրանց մասին, ովքեր գնում են… չէ՞ որ նրանք, ովքեր դժբախտություն են բերում, նույնպես տառապում են… նրանց` ում լքում են բոլորը խղճում են, սփոփում, իսկ ի՞նչ անել նրանց հետ ովքեր գնում են… Աննա Գավալդա «Ես սիրում էի նրան»
►Վատն այն է,որ մարդկանց ընտելանում ես: Նույնիսկ ամենադատարկ, մանր-մունր բաները, որոնցով նրանք զբաղբում են, քեզ համար անհրաժեշտ են դառնում:
►Անարդարությունն էլ ինչպե~ս է լինում. սիրում են նրանք, ովքեր սիրո արժանի չեն, մեռնում են նրանք, ովքեր չպետք է մեռնեն։ Ջոն Օսբորն «Ետ նայիր զայրացած»
Radioactive
2017-12-04 19:37:48Странная
2017-12-04 19:41:21Странная
2017-12-04 19:41:21Radioactive
2017-12-04 20:41:43Dark Δ'
2017-12-04 21:51:12Странная
2017-12-04 22:30:49Dark Δ'
2017-12-04 22:42:58