Կախարդական Մորուքավորը ❤
Բարև հասարակության ամենահետաքրքրասեր ու ամենախելացի մասսային: Այսօր որոշել եմ խոսել Ամանորի կարևորագույն խորհրդանիշի` Ձմեռ պապի մասին:
Չնայած տարիքիս Ձմեռ պապի մասին լսելիս անմիջապես լցվում եմ դրական էմոցիաներով, նրա մասին խոսելիս դեմքիս անմիջապես ժպիտ է հայտնվում: Տարիներ առաջ Ձմեռ պապն Ամանորի գլխավոր հեքիաթային կերպարն էր, բայց այժմ երեխաների համար Ձմեռ պապը Սուրբ ծննդյան նվերներ մատակարարողի կերպարն է:
Մենք բոլորս էլ ժամանակին հավատացել ու անհամբերությամբ սպասել ենք կարմիր զգեստով ու մորուքավոր պապիկի այցելությանը: Շատերը գուցե միչև հիմա էլ հավատում են նրա գոյությանը ինչպես ես: Այն հարցը, թե ով ձմեռ պապը բավական վիճելի է այժմյան հյասարակությունում: Դա կարող է լինել քո հարևանությամբ ապրող պապիկը կամ հենց դու` կարևորը դրան հավատալն ու սպասելն է:
Ձմեռ պապը տաբեր երկրներում օգնականներ ունի, ովքեր շատ նման են նրան ու նրա պես են հագնվում, և երեխաներին դժվար է հասկանալ` ո՞րն է իրականը, ո՞րը նրա օգնականը: Բայց եկեք խոստովանենք, որ մեզ մոտ օգնականներ ուղղարկելու հարցում բավական շռայլ է գտնվել:
Եվ վերջում, որպես սրտի անկեղծ խոսքեր ես սա կասեմ. <<Թող հաջողությունը Copy-ին ուղեկցի գալիք տարում և ամեն օրը լինի Ամանոր մեր կյանքում>>:
Կախարդական մորուքով Ձեր` Radioactive