Տարածել Բացել կարդալու ռեժիմը Կարոտ Ու˚ր ես դու հիմա…Քեզ չեմ զգում,Նույնիսկ մեր հեռավորությունը չեմ զգում,Իմ վերջին հույս,Իմ ամենօրյա խինդ-ուրախություն...…Չէ՞ որ եղել ես... Ու˚ր ես դու հիմա…Հուշերիս թերթերը թերթում եմ հատ-հատ,Բայց չեմ գտնում քեզՆույնիսկ ակնթարթ...…Չէ՞ որ եղել ես...Ու˚ր ես դու հիմա…Անգամ կարոտը մոռացել էԹե´ Ինձ,Եվ թե´ Քեզ...…Չէ՞ որ եղել ես...Ու˚ր ես դու հիմա…Իմ սրտում,շուրթերիս վրա,Իմ խենթ մտքերում,Իմ ապրած ու կարոտած օրերում...…Չէ՞ որ եղել ես…2013թ. Ցունամի Դեկտեմբեր 09, 2017 4 0 1354 Անդամների բլոգեր ԲանաստեղծություններՑունամի