Մինչև վերջ հույս ունեի,որ կապրի...
Մինչև վերջ հույս ունեի,որ կապրի...
Հաղթանակ էինք նշում գինի խմելով,երբ զգացի,որ վերջերս կարմիր շրթներկ չի քսում...Տխուր է:
Ասաց,որ երկար ժամանակ է կարմիր շրթներկ չի գնել,որովհետև հաղթանակներ չունի նշելու:
Ինքն իրեն հաղթել էր: Մի քանի օր առաջ,երբ հրաժեշտ տվեցի,մտքերով ընկած քայլում էր: Ես երկար ժամանակ նայեցի նրան և մտածեցի,որ գեղեցիկ նկար կլինի,հետո մտովի գիրք գրեցի,իսկ նա իջավ աստիճանները ու գնաց:
Գլխահակ քայլում էր,և քայլելիս երգ էր մրմնջում: Այդպես էլ բարձր չերգեց ու չասաց,որ երգն է շատ սիրում...
Հիմա նա աստիճաները էլ չի իջնում,բարձրանում է և այն էլ ավելի հստակ քայլերով:
Հայացքը միշտ փախցնում էր,չէր սիրում,երբ աչքերին էին նայում,վախենում էր... Միշտ նստում էր ձեռքերին նայելով,մերթընդմերթ նայում էր մյուսներին ու հարց տալիս ինքն իրեն.
-Կապրե՞մ...
Չապրեց,ֆիզիկապես քարշ տվեց գոյությունը,բայց չապրեց: Այլևս նրան չտեսա երկար-բարակ խոսելիս, հիմա լուռ էր, մի երկու բառ էր ասում ու լռում,աչքերը լցվում էին աղի արցունքներով,բայց ներքև չէին թափվում: Մտածում էր՝լաց եղավ,կվերջանա,մոմի պես կհալվի....
Հալվեց,հենց իմ ձեռքերի մեջ կործանվեց ու ես այլևս հայելու մեջ նրան չտեսա...
Հիմա նա ուժեղ է և հայելու մեջ նրա արտացոլանքը առաջվա պես թեթև չի,ծանրակշիռ է,ամեն բառը մտածված ու թրծված...
Իրեն այսպիսին են սիրում,բայց ինքը դեռ սգում էր,որովհետև մինչև վերջ հույս ուներ,որ կապրի...Հենց այնպիսին,ինչպսին կար...Թեկուզ հիմարիկ,թեկուզ շատախոս,բայց կապրի...
Ա.Բ
Dark Δ'
2017-12-09 19:15:56Amalya
2017-12-09 23:23:46Ցունամի
2017-12-12 09:20:16Amalya
2017-12-13 21:02:10Ցունամի
2017-12-14 09:28:31Amalya
2017-12-15 12:13:05Ցունամի
2017-12-15 13:29:08Ցունամի
2018-05-08 00:56:56Ani
2018-05-11 22:20:54