Դասեր, որ մենք սերտել ենք

Մեզ փոքր ժամանակվանից սովորեցրել են, որ մեր օրերը լռությամբ չեն անցնում: Թե՞ ով է սովորեցրել կամ ինչպե՞ս, կարևոր չէ...կարևորն այն է, որ մենք կարողացել ենք լավ սերտել այդ դասը: Մեր կյանքում հանդիպում ենք հազարավոր մարդկանց, ովքեր ինչ-որ ժամանակահատված մեր օրերի լռությունը խաղտում են, կլինի դա խոսքով, ժպիտով, թե պարզապես ներկյաությամբ:
Մեր կյանքի օրացույցը ի տարբերություն կյանքի օրցույցի, թվերի փոխարեն անվանումներ են: Կապ չունի մարդու անվանում կլինի, թե զգացմունքի, թե ինչ-որ առիթի: Ու մենք մեր օրացույցում թվերի փոխարեն գրել ենք նրանց անունները, ովքեր մեր կյանքում ինչ-որ փոփոխություն են մտցրել՝ կապ չունի լավ թե վատ:
Ցունամի
12.12.2017թ.