Copy SMS

Ինչից սկսել...

Ինչից սկսել... - նյութական, շոշափելի,հաջողության, հաջողակ


 Իմ կյանքը փոխվեց այն ժամանակ, երբ սկսեցի այլ կերպ մտածել: Մեր մտքերը, ասես անտեսանելի հայելու միջով, արտացոլվում են դեպի արտաքին աշխարհ, որտեղ բոլորովին այլ տեսք են ընդունում: Այն, ինչը ոչ նյութական է թվում, արտացոլումից հետո դառնում է նյութական, շոշափելի: Արտաքին աշխարհը փոխելու համար նախ պետք է ինքներս փոխվենք, և դա պետք է սկսենք հենց մտքերից: Իսկ ինչպե՞ս փոխել մտքերը, եթե մենք ապրում ենք որոշակի միջավայրում` ազդեցություն կրելով այդ միջավայրի մտածելակերպից: Պատասխանը հետևյալն է. մենք պետք է մեծ քանակությամբ ինֆորմացիա ընդունենք, ընդլայնենք մտահորիզոնը: Այդ նպատակով նախ պետք է հաջողության, անձնային աճի մասին գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, հաջողակ մարդկանց կենսագրություններն ուսումնասիրել, սեմինարների հաճախել: Այս ամենից մարդը ոգեշնչվում է, սկսում է հավատալ, որ ինքը նույնպես կարող է: Մարդը լիցքավորվում է, ներսից բխող հզոր էներգիա է զգում: Հենց այս փուլում են մարդու մեջ տեղի ունենում մտածելակերպի և բնավորության սկզբնական փոփոխությունները, հենց այս պահից է մարդու կյանքն սկսում փոխվել: Երբ այդ էներգիան իմ մեջ ծնվեց, ոգևորությունից չէի կարողանում քնել, ուզում էի կեսգիշերին վերցնել հեռախոսը, զանգել ընկերներիս և պատմել այդ ոգևորության մասին: Դա անբացատրելի մի զգացում էր, որը սկիզբ դրեց ամեն ինչին:

©Չարլզ Չապլին

4

0

725