Copy SMS

Որ ճանապարհն ընտրել...

Որ ճանապարհն ընտրել... - Իմաստուն, ընտանի ,երիտասարդ, գեղեցիկ


Իմաստուն ծերունին քայլում էր ճանապարհով: Նա հաճույք էր ստանում իր կատարած ամեն մի քայլից, շնչած օդից, վայելում էր ճամփեզրին աճած ծառերի պարը, թռչունների` հանգստությունը խախտող երգը, նույնիսկ մեղուների բզզոցը ծառերի մյուս կողմում: Ծերունու համար աշխարհն իր տունն էր, շրջապատող ամեն ինչը` իր ընտանիքը: Նա ճամփորդում էր այնտեղ, ուր ուզում էր, հանդիպում ամենատարբեր մարդկանց, պատմում իր արկածների մասին, լսում նրանց, խորհուրդներ տալիս: Մարդիկ սիրում էին ծերունուն, դժվարությամբ էին նրանից բաժանվում, ծերունին էլ սիրում էր մարդկանց. չէ՞ որ մարդիկ իր ընտանիքն էին:Բայց մի օր էլ ճանապարհը վերջացավ: Ծերունին հասավ ճամփաբաժանին, որտեղից սկիզբ էին առնում երկու նեղ արահետներ: Քիչ հեռվում մի մարդու նկատեց: Մի երիտասարդ գլուխը բռնած, կծկված նստած էր, անհանգիստ մտածում էր: Ծերունին մոտեցավ և ողջունեց նրան: - Ի՞նչ ես անում այստեղ, ի՞նչ ես մտածում, ի՞նչն է քեզ անհանգստացնում,- հետաքրքրվեց նա: - Ես իմ ուղին եմ փնտրում,- պատասխանեց երիտասարդը,- ուզում եմ երջանիկ լինել: Երկու շաբաթ առաջ դուրս եկա տնից և բռնեցի այս ճանապարհը` հույս ունենալով հասնել այնտեղ, որտեղ իմ երջանկությունն է: Մինչ այս պահը ճանապարհը մեկն էր, և չէի մտածում, թե որ ճանապարհով շարժվեմ: Բայց այստեղ ճանապարհը կիսվում է, և չգիտեմ՝ որով շարժվեմ: Ես վախենում եմ ընտրել մեկը, բայց պարզվի, որ ճիշտը մյուսն էր: Ո՞ր ճանապարհով են շարժվում երջանիկ մարդիկ: - Երջանիկ մարդիկ շարժվում են ԻՐԵՆՑ ճանապարհով,- ժպտաց ծերունին:- Կարևոր չէ, թե որ ճանապարհը կընտրես. եթե շարժվես ՔՈ ճանապարհով, անպայման կհասնես երջանկության:

4

0

747