Copy SMS

Երևակայիր,թե հեռացել եմ...

Երևակայիր,թե հեռացել եմ... - կյանք, ինքնություն, սեր


Երևակայի՛ր 
Թե հեռացել եմ...

Մի պահ մտածի՛ր,
Որ էլ չեմ լինի
Ու քմծիծաղ տուր...
Ա՜խ անիծյալս....

Դու չես է՞լ փնտրի...
Զու՜ր եմ հարցնում.
Հոգնել ես վաղուց 
Իմ պես խենթերին 
Ապաստան տալուց ու ետ բերելուց։

Գիտե՜մ,ցավում եմ,
Բայց քմծիծաղդ այնքան եմ սիրում,
Որ պիտի էլի գնամ ու ետ գամ
Մեկ անգամ էլ 
Այդպես ծխելիս դու քմծիծաղ տաս,
Իսկ ես հիանամ...

ինչ լա՜վ ես ժպտում....

Գնա՞մ,ետ կգամ 
Ուրիշի կերպով 
Ուրիշի աչքով կամ էլ հագուստով,
Բայց երբե՜ք,երբե՜ք 
Ոչ ուրիշ դարձած...

Երևակայի՜ր թե մոռացել եմ 
Ու այնպես ուժեղ 
Միալար խնդա՛ 
Որ էլի ցնցվի 
Վերացած կյանքը....

Գնա՞մ,էլ չեմ գա..
Հռհռոցիդ մեջ խեղդած քո սիրով 
Արբել չեմ կարող,
Անուժ եմ,ների՛ր...
Ա.Բ

10

0

875