Copy SMS

Էլի...

Էլի... - կյանք, ինքնություն, սեր

Էլի սպասում եմ...

Կարծես առաջին անգամ պիտի հասկանամ,
Որ էլ չես գալու։

Ամեն անգամ
Նույն օրը
Սիրածդ շապիկով
Վազում եմ քեզ գրկելու...

Մենք ատամներով պահում էինք մեր սերը 
Ու գոռում թե անբաժան ենք.
Ջարդվեցին թե՛ ատամները,
Թե՛ մենք։

Չես վերականգնի...

Ամեն բան ճիշտ էր,
Գնացինք որ գանք
Եվ երկուսս էլ ուշացանք նույն գնացքից։
Դիտմամբ...

Ա.Բ

5

0

924