Copy SMS

Կանգառդ...

Կանգառդ... - կյանք, ինքնություն, սեր

Ձեռքերը դեպի վերև են ձգվում 
Եվ դու հոգնած ես...
Մարդաշատ է այսօր քո տրամվայը,բայց դու գիտես՝ մինչև հասնես տուն այն կդատարկվի։ Իսկ միգուցե քեզ հետ կգան այս հոգնած դեմքերով մարդիկ ու մի-մի բաժակ կխմեք հուշերի թասից։ 
Առավոտյան աշխատանքի ես պետք չէ խմել,կցավի գլուխդ(սրտիդ ցավին սովորել ես)։ Սև սուրճ վաղուց է ինչ չես խմում,նա էլ չի տալիս։ Վերնաշապիկդ խունացել է,երևի մի օր նրան թևանցուկ կանես ու կգնես նորը...
Տրամվայդ դանդաղում է,որ մի լավ մտածես ու կոկորդդ խեղդող հազը զսպելով նայես շուրջդ։ Դու ամուր բռնված ես ձողից և հանկարծ ջերմանում է,նայում ես կողքիդ նա է...Հիշում ե՞ս՝միասին հազվադեպ եք տրամվայ նստել։
Այտերը կարմրած,աչքերը ներքև հառած...Ա՜խ այս ոնց է ջահելացել իր ծաղկավոր շրջազգեստով։Նայում է քեզ ու ժպտում։Այնքան չարաճճի է,Աստված իմ։ 
Ժպտում է քեզ,պատմում թե ինչ գիրք է կարդում,իսկ դու կանգառդ վաղուց անցել ես։Վարորդը հիշեցնում է,որ տրամվայը վերջացրեց երթուղին։Ձեռքդ սառել է...Նա չկա։Տրամվայը նրան էլ տարավ ու չգիտես էլ կգա թե չէ...Տուն գնալիս անպայման հաց կգնես ու ծաղիկներ։Վաղը կգնաս նրա մոտ,գիտեմ,որ կարոտել ես...Կժպտա ու միասին երկար կզրուցեք,նա կլռի ու էլի կհիշես որ վարդեր չէր սիրում,ասում էր թե պարզ ծաղիկներում ավելի շատ սեր կա... Նա քեզ կժպտա մի քիչ ծերացած ժպիտով,կհամոզես,որ ցուրտ է դրսում,թող տուն գա,որ սոված ես...Իսկ նա ուղղակի կժպտա...
Սառել է վաղուց։Քեզ իր մոխրագույն ժպիտի մեջ կարդալ կտա,որ ուշ է...Մեկ-մեկ անդառնալի ուշ է...

5

0

971