Copy SMS

Բաց նամակ փակ աչքերի համար #2

 Բաց նամակ փակ աչքերի համար #2 - Էսսէ, Ցունամի


    Սպիտակ թուղթև սկսվեց քո ուղինգրիչը որքան քեզ ցանկանում է վանկատել, դու նոր վանկ ես ստեղծում ու անցնում առաջ: Բութ նշանով հարվածում ես բառերին, բացականչականով թռչում ես բազմակետերի վրայով
   Ինքդ քո առաջ հարցեր ես ստեղծումու... պատասխանները գտնում մի ակնթարթում, ժամանակի ընթացքում…. ստորակետները կորցնում են քո հետքերըիսկ վերջակետը պարզապես դուռ է հանդիսանում, որ քո հետևից չգան ու քեզ չգտնենդու փակում ես դռները ու փախչում քո իսկ ընտրած ճանապարհովմինչև որ հասնում ես թղթի վերջըու դու սկսում ես լացել, արցունքներդ ի ցույց դնել բոլորին…. Որ այդքան ճանապարհ անցնելով հասել ես վերջին կետին ու դրանից այն կողմ ճանապարհ չկաև փաստորեն, դուրս է գալիս, որ այդքան ժամանակդ, պայքարդ իզուր էր... Քանի որ վերջակետ ես դրել քո անցած ուղիների վերջում, չկա ետ ճանապարհ…. և քեզ մնաց միայն ու միայն դնել վերջին վերջակետը…


Ցունամի
24.08.2016թ.


10

0

937