Տե՜ր իմ Աստված
Պոկվեցին կապույտի կոճակները,
Ու նա կարողացավ ագահությամբ շնչել օդը,
Իսկ հետո ծնկի իջնելով՝ հառաչեց.
-Տե՛ր իմ աստված…
Ձեռքերը նոր էին ազատվել սպիտակից,
Եվ նա որոշեց գրկել արևը հեռվից,
Բայց մոտենալով՝ չդիմացավ, բացականչեց.
-Տե՜ր իմ աստված…
Կապանքներից նա չկառչեց,
Ու քայլերը չդադարեցին,
Արնաքամ ու ոտաբոբիկ
Ճամփա ընկավ դեպի սին
Եվ ամեն քայլի համար բացականչեց…
-Տե՜ր իմ աստված…
Ցունամի
09.01.2018թ.
09.01.2018թ.