Copy SMS

Հայտնե՞լ եք շնորհակալություն

Հայտնե՞լ եք շնորհակալություն  - հետաքրքիր նյութեր, օրվա խորհուրդ


Հունվարի 11-ը Շնորհակալության համաշխարհային օրն է։ Այն տոն է հռչակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից:

 Մեզ մոտ երվրոպական երկրների նման ամեն քայլափոխի թատերականացված շնորհակալություն չեն հայտնում, բայց մյուս ծայրահեղությունն էլ չի։

Մենք՝ հայերս, շնորհակալություն ենք հայտնում այն ժամանակ, երբ իսկապես ի խորոց սրտի երախտապարտ ենք լինում:

Երախտագիտության զգացմունք ունենալը մարդկային առաքինության ամենալավ հատկություններից է։ Սակայն շնորհակալություն հայտնելը կապված է նաև մարդկանց սոցիալական տեսակներից։

Կան մարդկային մի տեսակ, որը ներքուստ այնպիսի զգացողություն ունի, թե մարդիկ պարտական են իրենց, եթե այդ տեսակի մարդկանց լավություն են անում, ապա նրանք շատ ժամանակ շնորհակալություն չեն հայտնում, որովհետև կարծում են, թե նրանք պարտավոր են դա անել:

Ի դեպ, համաձայն օրվա խորհրդի՝ հունվարի 11-ին յուրաքանչյուրը պետք է արտաբերի «շնորհակալություն» բառը 100 և ավելի անգամ:

3

0

47