Խաղաղվեցի՞ր...
Հայացքիցդ այն կողմ դատարկություն է,
Ճիչերը խլացնում են...
Ես գալիս էի քեզ մոտ,
Բայց...գիտե՞ս
Ժամանակը կանգ է առել
Եվ ես մի մեծ կարուստ ունեմ.
Աշխարհս եմ կորցրե՜լ...
Խաղաղվեցի՞ր,
ծիծաղու՜մ ես սառը մարդուկ,
Չարացել ես...
Կտոր-կտոր ես արել երկու մեծ աշխարհ
Եվ դեռ քմծիծաղ ես տալիս,
Որ չավերվեցինք,
Վերածնվեցինք,
Որ առաջ անցանք մեր իսկ ցավերից
Ծիծաղ-լացերով...
Լաց մի լինիր,
Ետ կբերեմ խեղճ աշխարհդ
Խոստացել եմ...
Ա.Բ
Ցունամի
2018-01-12 21:57:54Amalya
2018-01-12 22:22:57Ցունամի
2018-01-12 22:25:10Amalya
2018-01-12 23:15:47Ցունամի
2018-01-13 19:48:15